2020 Փետ 13, Հինգշաբթի
Սևան քաղաքից մոտ 1 տարի առաջ ընդունարան էր դիմել 19-20 տարեկան 16 շաբաթական հղի` խորհրդատվության նպատակով: Հղին գանգատվում էր ընդհանուր թուլությունից, բերանում չորությունից:
Սկրինինգային թեստեր, կենսաքիմիական և այլ հետազոտություններ իրականացնելուց հետո պարզվեց, որ հղիի մոտ կա շաքարի շատ բարձր մակարդակ: Դա այն սահմանն էր, որից կինը կարող էր պրեկոմատոզ վիճակի մեջ ընկնել: Բայց նա եկել էր իր ոտքով: Հղին և իր ընտանիքը չգիտեին առկա վիճակի մասին:
Ախտորոշվեց հեստացիոն՝ հղիության շաքարախտ, հիվանդը հոսպիտալազացվեց: Հիվանդին նշանակվեց ինսուլինաթերապիա: Սակայն ամբողջ հղիության ընթացքում ինսուլինը շատ դժվար էր կոմպենսացնում վիճակը, և հղին պարբերաբար ստանում էր ստացիոնար բուժում:
Համապատասխան հսկողություն և բուժում ստանալու արդյունքում ծնվեց Լուսինեն:
Լուսինե Կառլենի Մանուկյան,
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հղիների բարձր ռիսկի բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ, Բժշկական համալսարանի հետբուհական շարունակական կրթության բաժանմունքի մանկաբարձական, գինեկոլոգիան բաժնի դասախոս, բ.գ.թ:
Մանկաբարձ-գինեկոլոգներ, բ.գ.դ. Կարինե Առուստամյանն ու բ.գ.թ. Լևոն Հակոբյանը պատվոգրերի և հուշամեդալների արժանացան՝ Մարգարյան ծննդատանը 50 տարվա...
Կարդալ ավելին»Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»