Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Հակաբեղմնավորիչները` ծննդաբերությունից հետո. հարցազրույց ՄՄԱՊԳԿ հետծննդյան բաժանմունքի վարիչ Դավիթ Ղուկասյանի հետ

Հակաբեղմնավորիչները` ծննդաբերությունից հետո. հարցազրույց ՄՄԱՊԳԿ հետծննդյան բաժանմունքի վարիչ Դավիթ Ղուկասյանի հետ

2020 Հոկ 12, Երկուշաբթի

Ե՞րբ է հնարավոր հղիություն` ծննդաբերությունից հետո:
Ծննդաբերությունից հետո յուրաքանչյուր կնոջ համար կրկին հղիանալու ժամկետն անհատական է, որովհետև կրծքով կերակրող կնոջ մոտ տեղի են ունենում ֆիզիոլոգիական դաշտանադադար, որի տևողությունը կախված է կնոջ՝ կրծքով կերակրելու հաճախականությունից:  Հատկապես ուշադրության արժանի են գիշերային կերակրումները, որքան հաճախ են այդ կերակրումները, այնքան դաշտանադադարը կարող է երկար տևել:

Կրծքով կերակրելիս արտադրվում է պրոլակտին հորմոն, որն էլ կանխում է դաշտանը և ապահովում է նախ` կաթնարտադրությունը, ապա` պաշտպանությունը նոր հղիությունից:

Սակայն դա նաև չի նշանակում, որ կերակրող կինը հղիանալ չի կարող: Հաճախ կրծքով կերակրող կանայք ծննդաբերությունից մի քանի ամիս անց հղիանում են` առանց դաշտան տեսնելու: Կրծքով կերակրելը թեև որոշ չափով բնական հակաբեղմնավորիչի դերակատարում ունի, սակայն լիարժեք պաշտպանություն չէ:

Ե՞րբ սկսել պաշտպանվել` կրկին չհղիանալու:
Սեռական կյանքով ապրելու առաջին իսկ օրվանից պետք է պաշտպանվել հղիությունից: Հարկ է նշել, առաջին 40 օրը սեռական կյանքը սկսել ցանկալի չէ, քանի որ արգանդը դեռևս կրճատված չէ, կան արտադրություններ՝ արյան, արյնաջրերի տեսքով: Եթե դա չի պահպանվում, ապա պետք է օգտագործել պահպանակներ, որովհետև դրանց օգտագործման համար որևէ հետազոտություն չի պահանջվում:   

Ծննդաբերությունից հետո որքա՞ն ժամանակ անց է նպատակահարմար հաջորդ հղիությունը:
Ըստ ԱՀԿ ուղեցույցների, խորհուրդ է տրվում հերթական հղիությունը պլանավորել ծննդաբերությունից 2 տարի անց, կամ մեկ տարի անց` կրծքով կերակրելուց հետո: Կեսարյան հատումից հետո նախկինում խորհուրդ էր տրվում սպասել 3 տարի: Ներկայում նույն ժամկետն է առաջարկվում, ինչ ծննդաբերության դեպքում, քանի որ ներկայում կիրառվող վիրահատական  նյութերն ավելի հուսալի են` հյուսվածքների վերականգնողական առումով:

Պե՞տք է խորհրդակցել գինեկոլոգի հետ պաշտպանվելու մեթոդների ընտրության համար:
Խորհրդակցել անհրաժեշտ է, որովհետև որոշ հակաբեղմնավորիչներ օգտագործելուց առաջ կինը պետք է անցնի որոշ հետազոտություններ, ուստի ինքնուրույն դրանք օգտագործելը սխալ է: Միայն պահպանակների դեպքում կարելի է օգտագործել ինքնուրույն:

Ի՞նչ առավելություն ունեն հակաբեղմնավորիչները` մյուս մեթոդների համեմատությամբ:
Ժամանակակից հակաբեղմնավորիչների արդյունավետությունը մոտավորապես 100% է, իսկ այլ մեթոդները՝ կրծքով կերակրում, հաշվարկ` ըստ դաշտանային ցիկլի օրերի, ընդհատված սեռական ակտ, լիարժեք չեն ապահովում հղիությունից պաշտպանությունը: Թեև, հարկ է նշել, հակաեղմնավորիչներն ունեն իրենց հակացուցումները:

Ի՞նչ հակաբեղմնավորիչ մեթոդներ կան:
Դրանք բազմազան են:  Առաջինը պատնեշայիններն են, որոնք ներառում են տղամարդկանց և կանանց պահպանակները: Երկրորդը՝ լայնածավալ կիրառվող ներարգանդային պարույրներն են, որոնց մեջ կան նաև ժամանակակից՝ հորմոն պարունակող պարույրներ:
Հաջորդը հորմոնալ հակաբեղմնավորիչներն են՝ հաբերի տեսքով:

Կիրառվում է նաև քսուքների, սպունգների տեսքով սպերմացիդների խումբ, որոնք օգտագործում են անմիջապես սեռական ակտից հետո և ազդում սերմի վրա:Երբեմն կատարվում է վիրահատական ճանապարհով կանանց կամ տղամարդկանց ամլացում, որը ևս բեղմնավորման բացառում է:
Կան նաև ֆիզիոլոգիական և կենսաբանական պաշտպանիչ միջոցներ՝ ընդհատված սեռական ակտը, կրծքով կերակրումը և այլն, որոնք պակաս արդյունավետ են:

Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել հակաբեղմնավորիչների կիրառումը կրծքով կերակրելու ժամանակ:
Կրծքով կերակրող կնոջը խորհուրդ է տրվում օգտագործել պատնեշային հակաբեղմնավորիչներ՝ տղամարդու կամ կնոջ պահպանակ: Այլ հակաբեղմնավորիչներ խորհուրդ չի տրվում, հատկապես` հաբեր, քանի որ դրանք հորմոն են պարունակում:

Ի՞նչ բարդություններ կարող են լինել հակաբեղմնավորիչներ օգտագործելու դեպքում:
Պատնեշային պաշտպանության բարդություններից է պահպանակի օգտագործումից առաջացող լատեքսային ալերգիան, որը չնչին տոկոս է կազմում: Հնարավոր է նաև պահպանակի պատռում, որի դեպքում կարող է լինել ոչ ցանկալի հղիություն:

Ներարգանդային պարույրների բարդություններից` տեղադրելու ժամանակ արգանդի պատի վնասումը, էքսպուլսիան, երբ կնոջ օրգանիզմը պարույրը չի ընդունում որպես օտար մարմին և արգանդի կրճատումներով այն դուրս է մղվում: Հնարավոր են առկա քրոնիկ հիվանդությունների սրացումներ, ավելի քիչ դեպքերում կարող է լինել արտարգանդային հղիություն:

Հորմոնալ հաբերի կիրառումը կարող է բերել արյան մակարդելիության փոփոխությունների՝ ավելի հաճախ հիպերկոագուլացիայի, կարող են լինել ալերգիկ ռեակցիաներ: Հորմոնալ հաբերը հակացուցված են կանանց կրծքագեղձի և սեռական օրգանների նախաքաղցկեղային գործընթացների ժամանակ, ցանկալի չեն լյարդի ֆունկցիայի խանգարման և այլ քրոնիկ հիվանդությունների դեպքում: Կան նաև տարիքային սահմանափակումներ:

Այդ պատճառով խորհուրդ է տրվում հաբեր օգտագործելուց առաջ անպայման դիմել բժշկի, որպեսզի կատարվեն համապատասխան հետազոտություններ՝ արյան մակարդելիության որոշում, կրծքագեղձի սոնոգրաֆիա, լյարդի հետազոտություններ և այլն:

Վիրահատական ամլացումը (արգանդափողերի փակում, տղամարդկանց մոտ` ամորձածորանների փակում), մեզ մոտ ընդունված չէ: Դրանց հիմնական բացասական ազդեցությունն այն է, որ այդ վիրահատություններից հետո այլևս անհնարին է բեղմնավորումը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը