2020 Հոկ 05, Երկուշաբթի
Ո՞ր դեպքերում են նշանակվում ներքին լվացումներ:
Կնոջ օրգանիզմում հեշտոցային խողովակը ստերիլ օրգան չէ: Գոյություն ունի հեշտոցային բիոցենոզ` միկրոօրգանիզմների առկայություն հեշտոցում: Բիոցենոզը համարվում է նորմա և ապահովում է նորմալ հեշտոցային արտադրություն: Այդ պատճառով՝ առանց ցուցումների ու հետազոտության, հեշտոցային ներլվացումների կարիք չկա:
Ինչպես մաշկն ունի իր պաշտպանական միկրոբային ծածկույթը, այնպես էլ հեշտոցի բիոցենոզն է: Այն պարունակում է հետևյալ միկրոօրգանիզմները՝ աէրոբներ, անաէրոբներ, շատ կարևոր են կաթնաթթվային բակտերիաները (Դեդեռլեյնի ցուպիկները): Դրանք որոշակի հարաբերակցություն ունեն միմյանց նկատմամբ, որը խախտել չի կարելի որևէ միջամտությամբ:
Միջամտությունները թույլատրվում են միայն որոշակի ցուցումներով և բժշկի նշանակմամբ, երբ անհրաժեշտ է վիճակի ստույգ ախտորոշում:
Ինչպե՞ս է իրականացվում ախտորոշումը:
Կան ախտորոշման տարբեր մեթոդներ՝ սկսած քսուկներից: Տեղեկատվական ֆեմաֆլոր հետազոտության օգնությամբ իրականացվում է բոլոր մանրէների քանակական, որակական քննություն, նաև որոշվում է ախտածին վարակների առկայությունը: Կատարվում է նաև հեշտոցային արտադրության մարէաբանական ցանքս՝ ախտածին միկրոբների առկայությունը ճշտելու համար:
Միայն այդ հետազոտություններից հետո է բժիշկը որոշում, թե կա՞, արդյոք, ներլվացումների անհրաժեշտություն:
Ո՞ր հիվանդությունների դեպքում են ցուցված ներլվացումները:
Ներլվացումները ցուցված են տարբեր ծագման (սնկային, տրիխամոնադային, գոնոկոկային) ցերվիցետների, դիսբակտերիոզի, կոլպիտների ժամանակ:
Առանց ցուցման լվացումները՝ խախտելով նորմալ միկրոֆլորան, կարող են վնասել կնոջ առողջությանը:
Ինչպե՞ս նախապատրաստվել` կատարելու ներլվացում:
Որևէ նախապատրաստում չի պահանջվում, միայն ներլվացումից առաջ չի կարելի սեռական հարաբերություն ունենալ:
Ինչպե՞ս է իրականացվում:
Կան ներլվացման համար նախատեսված հատուկ գործիքներ, որոնցով կինը կարող է տան պայմաններում ինքնուրույն իրականացնել լվացումը, բայց, իհարկե, բժշկի նշանակմամբ: Յուրաքանչյուր նշանակված դեղորայք կամ հեղուկ իրեց հետ ունեն հատուկ սարքեր, որոնցով կատարվում է ներլվացումը: Կան վիճակներ, երբ այն հատկապես պետք է իրականացնի բժիշկը՝ պոլիկլինիկայում, բայց դրանք քիչ հանդիպող վիճակներ են:
Ներկայում կան ներլվացման համար նախատեսված տարբեր պատրաստի հեղուկներ, որոնք կոնկրետ հիվանդության համար են նախատեսված:
Ներկայում ներլվացումներ ավելի քիչ են կիրառվում, որովհետև չեն համարվում բուժման հիմնական միջոց: Դրանք նշանակվում են հիմնական դեղորայքային բուժման հետ միասին:
Հնարավո՞ր է ներքին լվացումների օգնությամբ կանխարգելել հղիությունը:
Ո՛չ, հղիությունը կանխարգելելու համար ներվացում չի օգտագործվում, դրա համար կան տեղային օգտագործման հատուկ մոմիկներ:
Ներլվացման ի՞նչ հակացուցումներ կան:
Հակացուցումներն են՝ սուր վիճակները, բարձր ջերմությունը, սուր բորբոքային գործընթացները, հեշտոցի, արգանդի գոյացությունները, հայտնի կամ անհայտ ծագման արյունային արտադրությունը, դաշտանային օրերը:
Ի՞նչ վտանգներ կան:
Լվացումների ժամանակ կարող են վնասվել հեշտոցի լորձաթաղանթի պատերը, առաջացնել ճաքեր, ոչ մաքուր պայմաններում իրականացված լվացումների դեպքում` վարակի ձեռք բերել:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»