«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ամանորի և Սուրբ Ծննդյան նախօրեին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն իր սրտի խոսքն է հղում

Ամանորի և Սուրբ Ծննդյան նախօրեին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն իր սրտի խոսքն է հղում

2020 Դեկ 30, Չորեքշաբթի

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ամանորի և Սուրբ Ծննդյան նախօրեին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն իր սրտի խոսքն է հղում ամբողջ հայությանը.

Անցնող 2020թ. ծանր փորձությունների տարի էր ամբողջ աշխարհի համար, իսկ մեր ժողովրդի համար՝ նաև ողբերգական: Այսօր մենք դառը կսկիծով ենք վերհիշում արցախյան դաժան պատերազմի օրերին զոհված հազարավոր քաջարի ու հերոս զինվորներին, կամավորագրված ազատամարտիկներին, իրենց օջախները պաշտպանող արցախի բնակչությանը:

Մարտի դաշտում վիրավորվածներին ցանկանում ենք շուտափույթ առողջացում և խաղաղ երկինք: Պետք է նաև առանձնահատուկ նշել բուժաշխատողների անձնուրաց աշխատանքը, որոնք առանց հանգստի, օրուգիշեր փրկում էին հազարավոր կյանքեր:

Ուզում ենք նաև նշել Սփյուռքում ապրող մեր հայրենակցների ջերմ աջակցությունն ու անշահախնդիր օգնությունը:

Մեր կորուստներն այս տարի շատ էին: Մի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմն Արցախում, մյուս կողմից` կորոնավիրուսային համավարակը, որի պատճառով մենք կորցրեցինք մեր շատ ու շատ հայրենակիցների, ինչը ևս ծանր հարված էր մեր ժողովրդի համար:

Ցավոք, այս ամենը տեղի է ունենում ներքաղաքական շատ բարդ իրավիճակում, երբ կշեռքի նժարին է դրված ոչ միայն արցախյան տարածքների նորանոր կորուստների հարցը. տարածքներ, որոնք անկախության առաջին իսկ տարիներին ձեռք բերվեցին բազմաթիվ զոհերի և զրկանքների գնով, այլ նաև հայոց պետականության, մեր իսկ լինել-չլինելու հարցը:

Եվ այսօր կենտրոնի ղեկավարությունն ու բուժանձնակազմը հուսով է, որ մեր ժողովրդի խոհեմությունը, ի վերջո, կհաղթանակի, կգտնվի այն լավագույն ուղին, որն այս ծանր իրավիճակից դուրս կբերի երկիրը, ու կապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու հետագա բարեկեցությունը թեʹ Հայաստանում, և թեʹ Արցախում:

Թող գալիք` 2021 թվականը, բերի խաղաղություն աշխարհին, խաղաղություն ձեր ընտանիքներին, խաղաղություն  բոլորիս:
Աստված բոլորիս պահապան:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը