«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ապգարի սանդղակ. հարցազրույց բժիշկ-նեոնատոլոգ Աստղիկ Քոչարյանի հետ

Ապգարի սանդղակ. հարցազրույց բժիշկ-նեոնատոլոգ Աստղիկ Քոչարյանի հետ

2020 Նոյ 20, Ուրբաթ

Ի՞նչ է  Ապգարի սանդղակը։

Ապգարի սանդղակը նորածնի վիճակի արագ և ստանդարտ գնահատման միջազգային ընդունված համակարգ է։ 1952 թվականին ամերիկացի բժիշկ Վիրջինիա Ապգարը ներկայացրեց իր կողմից մշակված նորածնի կյանքի առաջին րոպեներին վիճակի գնահատման մի համակարգ֊-սանդղակ, որի նպատակն էր նաև հայտնաբերել վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտությունն ու ծավալը և գնահատել վերջինիս արդյունավետությունը:

Առողջական ի՞նչ ցուցանիշներ են ընդգրկված Ապգարի սանդղակում։

Ապգարի սանդղակը նորածնի ֆիզիկական հինգ ցուցանիշների վերլուծությունն է։ Դրանք են՝ սրտի զարկերի հաճախականությունը, շնչառությունը, մկանային տոնուսը, ռեֆլեքսները, մաշկի գույնը:

Միջազգային APGAR հապավումը բացվում է հետևյալ կերպ․
        Appearance - արտաքին տեսք
        Puls - սրտի զարկերի հաճախականություն
        Grimace - արտաքին ազդակներին պատասխան ռեֆլեքսներ
        Activity - ակտիվություն, մկանային տոնուս
        Respiration - շնչառություն

Ինչպե՞ս են հաշվարկում ցուցանիշները։

Այդ ցուցանիշներից յուրաքանչյուրը գնահատվում է 0, 1, 2 բալով, և գումարային արդյունքը կազմում է 0-10 բալ։

Եթե սրտի զարկերի հաճախականությունը գնահատված է 0, ուրեմն զարկերը բացակայում են, 1-ի դեպքում՝ 100-ից ցածր են, 2-ի դեպքում՝ 100-ից բարձր: Շնչառություն. 0` բացակայում է, 1՝ ոչ կանոնավոր, 2՝ կանոնավոր: Մկանային տոնուս. 0՝ բացակայում է,  1՝ վերջույթների թույլ շարժումներ, 2՝ վերջույթների ակտիվ շարժումներ: Ռեֆլեքսներ. 0՝ բացակայում են, 1՝ թույլ արտահայտված, 2՝ առաջանում են ժամանակին: Մաշկ. 0՝ տոտալ ցիանոզ կամ գունատություն, 1՝ վերջույթների ցիանոզ, 2՝ վարդագույն:
Ինչպե՞ս է բաշխվում երեխայի առողջության գնահատականն` ըստ բալերի:

Ըստ Ապգարի սանդղակի գնահատականի․

  • 0-3 բալը` կրիտիկական կամ ծանր վիճակ,
  • 4-6 բալը՝ միջին, չափավոր շեղումներ,
  • 7-10 բալը՝ բավարար վիճակ:


Ի՞նչ հաճախականությամբ են  գնահատում` ըստ Ապգարի սանդղակի։

Նորածնի վիճակը գնահատվում է անմիջապես կյանքի 1-ին և 5-րդ րոպեներին:
Եթե երեխան ծնվում է ճիչով,  և ըստ Ապգարի սանդղակի 1-ին րոպեին գնահատվում է 7 բալից բարձր, ապա կատարվում է մաշկը-մաշկին շփում մոր հետ, որը տևում է մինչև 30 րոպե, և այն չի ընդհատվում երեխայի հետագա զննման և գնահատման ժամանակ։
Եթե Ապգարի ցուցանիշը 5 րոպե անց ցածր է մնում 6 բալից,  ապա այն կրկին գնահատվում է 10-րդ և 15-րդ րոպեներին։

Ի՞նչ ախտաբանությունների, վտանգների դեպքում է, ըստ Ապգարի սանդղակի, բալերը շատ ցածր։

Բոլոր այն գործոններն ու ախտաբանական վիճակները, որոնք կարող են ազդել պտղի վրա` ինչպես ներարգանդային կյանքում, այնպես էլ` ծննդաբերության ընթացքում, բնականաբար, իջեցնում են Ապգարի սանդղակի նիշերը։

Դրանցից են՝ մոր սոմատիկ հիվանդությունները, մոր դեղորայքային բուժումը, հղիության ախտաբանությունները, ներարգանդային վարակները, անհասությունը, ներարգանդային թթվածնային քաղցը, շնչահեղձուկները (ասֆեքսիա), ծննդաբերական վնասվածքները, զարգացման բնածին արատները և այլն:

Որքանո՞վ է Ապգարի սանդղակի ախտորոշումը` նշանակալի:

Չնայած Ապգարի սանդղակի բալերը գնահատվում են երեխայի վիճակի ստույգ օբյեկտիվ տվյալներով, այնուամենայնիվ, այն բացարձակ ճշգրիտ չէ, և չի կարող ամբողջությամբ գնահատել երեխայի առողջական վիճակն ու հետագա կանխորոշման համար չի ակնկալում ճշգրիտ կանխատեսում։ Ախտորոշիչ նշանակություն ունեն նաև հետագա լաբորատոր, կլինիկական և գործիքային հետազոտությունների արդյունքները։ Այսինքն, միայն  Ապգարի անդղակով հնարավոր չէ կանխորոշել հետագայում երեխայի առողջական վիճակը, ինչպես նաև նյարդաբանական անբարենպաստ ելքերը։

Ի՞նչն է վկայում երեխայի հետագա վիճակի բարդությունների մասին:

Եթե ծնվելուց հետո նորածինն ունեցել է ցածր բալեր, սկսվել են վերակենդանացման միջոցառումներ, 5-րդ, 10-րդ րոպեներին  նորածինը դեռևս կարիք ունի վերակենդանացման միջոցառումների, իսկ Ապգարի բալերը շարունակում են մնալ ցածր, ապա դա, սովորաբար, վկայում երեխայի անբարենպաստ կանխորոշիչ ելքերի մասին` բարձր մահացություն և նյարդաբանական շեղումներ։

Անհաս նորածնների մոտ, սովորաբար, դիտվում են Ապգարի սանդղակի ցածր բալեր (մինչև 7 բալ), որը պայմանավորված է անհաս նորածինների ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Նման դեպքերում երեխաների հետագա առողջական վիճակը կանխատեսելու համար չի կարելի առաջնորդվել այդ ցածր ցուցանիշներով։

Նախապես ինչ-որ միջոցառումներ ծրագրվո՞ւմ են, եթե կանխատեսվում է ցածր բալերով երեխայի ծնունդ:
    
Ցանկացած ծննդաբերության մասնակցելիս նեոնատոլոգը պատրաստ է լինում վերակենդանացման միջոցառումներ կատարել, որովհետև, նույնիսկ նորմալ ընթացող ծննդաբերությունից, ինչ-որ մի խնդրի հետևանքով, կարող է ծնվել ցածր բալերով երեխա։ Իսկ եթե սպասվում է խնդիր ունեցող երեխայի ծնունդ, որի մասին նախապես տեղեկացվում է մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, ապա ծննդաբերությանը մասնակցում են նեղմասնագիտական բարձրորակ առնվազն 2 բուժաշխատող։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը