«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կրիոկոնսերվացիան` գինեկոլոգիայում. հարցազրույց բժիշկ-վերատադրողաբան, սաղմնաբան Անժելա Հարությունյանի հետ

Կրիոկոնսերվացիան` գինեկոլոգիայում. հարցազրույց բժիշկ-վերատադրողաբան, սաղմնաբան Անժելա Հարությունյանի հետ

2020 Դեկ 18, Ուրբաթ

Ի՞նչ է կրիոկոնսերվացումը:
Կրիոկոնսերվացիան կենսանյութի սառեցումը և պահպանումն է, որն ապասառեցումից հետո օգտագործվում է արտամարմնային բեղմնավորման նպատակով: Իր սեփական կենսանյութը սառեցնելով, պացիենտը կարող է հետագայում խուսափել վերարտադրողականության հետ կապված խնդիրներից:

Կրիոկոնսերվացիայի ենթարկվում են սաղմերը, ձվաբջիջները և տղամարդու սերմը:

Ովքե՞ր և ի՞նչ պատճառով են դիմում կրիոկոնսերվացիայի:
Էմբրիոնների սառեցումը կարևոր է այն զույգերի համար, որոնք էմբրիոնի թարմ տեղադրումից հետո ունենում են թվով շատ կենսունակ էմբրիոններ: Այդ էմբրիոնները ենթարկվում են կրիոկոնսերվացիայի՝ հնարավորություն տալով դրանք օգտագործել հետագայում:

Կրիոկոնսերվացիայի կարող են դիմել կանայք, ովքեր ցանկանում են իրենց սեփական ձվաբջիջներն ունենալ` հետագայում բեղմնավորման համար: Այս խմբում կարող է լինել կանանց այն հատվածը, որը չի պլանավորում երեխա ունենալ մինչև 35 տարեկանը, սակայն մտավախություն ունի, որ տարիների ընթացքում՝ ձվարանային պաշարի նվազման հետևանքով, հետագայում չի կարողանա հղիանալ: Կա մեկ այլ խնդիր ևս՝ 35-ն անց և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ գենետիկ անոմալիաներով սաղմերի զարգացումն առավել հավանական է:  Հետագայում առողջ սերունդ ունենալու համար թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ կարող են դիմել կրիոկոնսերվացիայի:

Կրիոկոնսերվացիայի դիմում են նաև այն դեպքում, երբ զույգի կողմից որոշում է կայացվում ամուսնու երկրից բացակայելու ժամանակ արտամարմնային բեղմնավորում իրականացնել: Այս դեպքում կատարվում է սերմի սառեցում:

Ձվաբջիջների և սերմի սառեցումը կատարվում է ո՛չ միայն ըստ ցանկության, այլ նաև բժշկական ցուցումով: Կանայք, ովքեր տառապում են ուռուցքային հիվանդությամբ և ստիպված են դիմել ձվարանների վիրահատական միջամտության, որի հետևանքով ձվարանային պաշարը կարող է կտրուկ պակասել, կամ հեռացվում են ձվարանները, նախքան վիրահատությունը կարող են սառեցնել իրենց ձվաբջիջները, որպեսզի հետագայում սեփական կենսաբանական երեխաներն ունենալ` արտամարմնային բեղմնավորման միջոցով:

Նույնը վերաբերում է ուռուցքային հիվանդությամբ տառապող տղամարդկանց, որոնք ցանկանում են հետագայում սերունդ ունենալ:  Նախքան վիրահատությունը կամ քիմիաթերապիան, սառեցվում է նրանց սերմը, քանի որ քիմիաթերապիան կտրուկ նվազեցնում է սպերմատոգենեզը և ազդում է սերմի որակի վրա:

Որքան ժամանակ կարելի է պահել սառեցված կենսանյութը և ինչպե՞ս է այն պահպանվում:
Կենսանյութը կարելի է պահել անսահմանորեն, այն պահպանման ժամկետ չունի: Պահպանման ժամանակն ընտրում է պացիենտը, նա նաև կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել հետագա պահպանումից և ուտիլիզացման  (ոչնչացման) ակտ կնքել:

Կենսանյութը պահպանվում է հատուկ կրիոդյուառներում, ազոտի մեջ:

Ինչպե՞ս է իրականացվում ձվաբջիջների կրիոկոնսերվացիան:
Ձվաբջջի դոնորի դեպքում՝ համապատասխան հետազոտություններից հետո, կատարվում է ձվարանային խթանում, որի ժամանակ ձվարաններում եղած անտրալ ֆոլիկուլները չափերով սկսում են աճել: Դա կատարվում է հարաբերականորեն ձվաբջիջների մեծ քանակ ստանալու նպատակով: Ձվարանների խթանման ընթացքում՝ համաձայն ՈՒՁՀ ստացված տվյալների, նշանակվում է ձվաբջիջների ստացման օրը` պունկցիա: Ստացված ֆոլիկուլյար հեղուկից վերցվում, մշակվում են ձվաբջիջները և կատարվում է կրիոկոնսերվացիա:

Ձվարանների խթանումն ունի՞ հակացուցում:
Ձվարանների խթանումը հակացուցումներ չունի և որևէ վտանգ չի ներկայացնում: Միակ հակացուցումը ուռուցքային հիվանդություններն են, որի պարագայում կանանց խստիվ արգելվում է ձվարանային խթանումը, քանի որ այն օրգանիզմի համար համարվում է հորմոնալ ծանրաբեռնվածություն, և արդյունքում հիվանդությունը կարող է առավել ագրեսիվ ընթացք ստանալ:

Այդ պատճառով, նախքան ձվարանային խթանումը, կինը հետազոտվում է:

Կենսանյութն օրենքով պաշտպանվա՞ծ է:
Յուրաքանչյուր պացիենտի սառեցված սեփական կենսանյութը ծառայում է միայն նրա համար (եթե պացիենտը դոնոր չէ): Այլ պացիենտի համար այն օգտագործելը համարվում է ապօրինի գործողություն և քրեորեն դատապարտելի է:

Կենսանյութը որքանո՞վ է պահպանում իր կենսունակությունը` ապասառեցումից հետո:

Ապասառեցումից հետո սաղմը վերականգնվում է 90 տոկոսով: Սաղմի համեմատությամբ ձվաբջիջների վերականգնման տոկոսը քիչ ավելի ցածր է: Սերմի դեպքում՝ ապասառեցումից հետո, լավագույն դեպքում, վերականգնվում է սպերմատոզոիդների 60 տոկոսը: Այդ պատճառով սառեցման համար կարևորվում է սերմի որակը:  

Որտե՞ղ են պահպանվում կենսանյութերը:
Մեր կենտրոնն ունի պաշարային (ռեզերվային) կրիոբանկ, որտեղ պահվում են դոնորական սառեցված և՛ սերմերը, և՛ ձվաբջիջները:
Պացիենտները, որոնք որոշակի խնդիրների պատճառով իրենց կենսանյութը չունեն, հաճախ դիմում են սերմի և ձվաբջջի դոնորական ծառայության: Մեր բանկում պահվող սառեցված կենսանյութերը կարող են ծառայել նրանց համար:

Ինչպե՞ս է իրականացվում դոնորների հավաքագրումը և ի՞նչ պայմանների պետք է համապատասխանի դոնորը:
Կնտրոնի կողմից հայտարարվում է, որ առկա է դոնորի պահանջարկ, և այն մարդիկ, որոնք ցանկություն ունեն ձվաբջջի կամ սերմի դոնոր դառնալ, կարող են դիմել: Սակայն կան մի քանի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն դոնորները:

Առաջին պայմանն է, որ դոնորը պետք է լինի մինչև 35 տարեկան:

Հաջորդը՝ ձվաբջջի դոնորը պետք է երեխա ունենա: Հետագա խնդիրներից խուսափելու համար, նախընտրելի է ձվաբջիջներ վերցնել այն դոնորներից, որոնք ունեցել են նորմալ հղիություն, նորմալ ծննդաբերություն և երեխա:

Երրորդ պահանջն է, որ դոնորը պետք է անցնի մի շարք հետազոտություններ և միայն խնդիրներ չլինելու դեպքում կարող է դառնալ դոնոր:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 08, Ուրբաթ | Պացիենտների համար

Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն

Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը