«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Հիստերոսկոպիա. հարցազրույց Արմեն Գասպարյանի հետ

Հիստերոսկոպիա. հարցազրույց Արմեն Գասպարյանի հետ

2021 Հուն 11, Երկուշաբթի

Ի՞նչ է հիստերոսկոպիան:
Հիստերոսկոպիան վիրահատական միջամտություն է, որը թույլ է տալիս զննել արգանդի խոռոչը, իսկ որոշ դեպքերում կատարել նաև բուժական միջամտություն հատուկ սարքի՝ հիստերոսկոպի օգնությամբ: Գինեկոլոգիայում հիստերոսկոպիան կարևոր հետազոտություն է:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտկան կենտրոնում էնդոսկոպիան առաջին անգամ կիրառվել է 1980-ականների սկզբին:

Ի՞նչ է հիստերոսկոպը:
Հիստերոսկոպն տեսա-խոշորացույց է, որի օգնությամբ հնարավոր է մուտք գործել արգանդի խոռոչ և տեսնել նրա վիճակը: Հիստերոսկոպի տեսա-խոշորացույցը տարբեր չափերի է՝ սկսած 2-3 մմ-ից:

Ախտորոշիչ հիստերոսկոպները շատ բարակ են և կոչվում են օֆիսային, որովհետև վերջիներիս կիրառմամբ միջամտությունը կարելի է կատարել ամբուլատոր պայմաններում: Նրանց տրամագիծը կարող է կազմել մինչև 2-4 մմ:

Բուժական միջամտության համար նախատեսված հիստերոսկոպներն ավելի լայն տրամաչափի են, քանի որ վիրահատական միջամտության համար օգտագործվում են նաև այլ գործիքներ:

Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը:

Հատուկ նախապատրաստման կարիք չկա: Պարզապես և՛ ախտորոշիչ, և՛ բուժական հիստերոսկոպիայի դեպքում, կախված միջամտության ծավալից, կատարվում են համապատասխան հետազոտություններ: Դրանք այն բոլոր հետազոտություններն են, որոնք իրականացվում են ցանկացած վիրահատության ժամանակ:

Ինչպե՞ս է իրականացվում հիստերոսկոպիան:
Ախտորոշիչ միջամտությունը կարելի է կատարել առանց ցավազրկման, իսկ վիրահատական միջամտության ժամանակ՝ կախված վիրահատության ծավալից, տևողությունից, կատարվում է տեղային կամ ընդհանուր անզգայացում: Շատ կարևոր է այն իրականացնել՝ ելնելով դաշտանային ցիկլի շրջանից և առկա ախտաբանությունից: Միջամտությունը, մեծավ մասամբ, կատարվում է դաշտանի առաջին կեսին:

Ո՞ր դեպքերում է ցուցված հիստերոսկոպիան:
Հիստերոսկոպիան ցուցված է անպտղության, դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսությունների ժամանակ, դաշտանային ցիկլի խանգարումների դեպքում, արգանդի խոռոչի ախտաբանությունների, ներարգանդային կպումների ժամանակ: Սուբմիկոզ միոմաների, պոլիպների դեպքում հիստերոսկոպիկ վիրահատության միջոցով կատարվում է կպումների անջատում` արգանդի խոռոչի ձևավորում, միոմաների, պոլիպների հեռացում, զարգացման արատների շտկում,  լորձաթաղանթի հիպերպլազիաների դեպքում`աբլացիա կամ էնդրոմետրէկտոմիա` լորձաթաղանթի հետագա արյունահոսությունից խուսափելու համար:

Հիստերոսկոպիան կիրառվում է նաև արտամարմնային բեղմնավորման ժամանակ. Նախքան սաղմերի տեղադրումը, հիստերոսկոպով անպայման իրականացվում է արգանդի խոռոչի զննում և, միայն խնդիրների բացակայության դեպքում, կատարվում է սաղմի տեղադրում:

Ի՞նչ բարդություններով է հղի հիստերոսկոպիան:
Հիստերոսկոպիան նվազ ինվազիվ և անվտանգ միջամտություն է, սակայն, ինչպես բոլոր միջամտությունների, այնպես էլ տվյալ միջամտության ժամանակ, կարող են բարդություններ առաջանալ:

Որքանո՞վ է Ճշգրիտ հիստերոսկոպիան:
Հետազոտման ճշգրտությունը բավականին բարձր է:


Ի՞նչ հակացուցումներ ունի միջամտությունը:
Հակացուցում է հղիությունը:

 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հուլ 12, Շաբաթ | Լուրեր

Արգանդափողերի կպումներ. լապարոսկոպիան՝ լավագույն լուծում. հարցազրույց Լիլիթ Սարգսյանի հետ

Կնոջ օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հիվանդությունների զարգացման՝ իրենց տարատեսակ հետևանքներով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը