«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ե՞րբ դիմել կանանց կոնսուլտացիա. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ

Ե՞րբ դիմել կանանց կոնսուլտացիա. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ

2021 Փետ 19, Ուրբաթ

Որքա՞ն հաճախ պետք է հաճախել կանանց կոնսուլտացիա:
Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև, անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանշաններ։

Ի՞նչ ֆիզիոլոգիական վիճակների ժամանակ է անհրաժեշտ այցելել կանանց կոնսուլտացիա:
Կանանց կոնսուլտացիա ցանկալի է կամ անհրաժեշտ է հաճախել ո՛չ միայն խնդիրներ ունենալու դեպքում, այլ նաև, երբ պատրաստվում եք կամ սկսել եք ապրել սեռական կյանքով, հղի եք կամ պատրաստվում եք հղիանալ:  

Ինչպիսի՞ ախտաբանությունների և գանգատների դեպքում պետք է անպայման դիմել մասնագետի:
Կան որոշ ախտանշաններ և հիվանդագին վիճակներ, որոնց առկայության դեպքում պետք է անհանգստանալ և դիմել գինեկոլոգի: Դրանք են՝ դաշտանային ցիկլի խանգարումները, երբ ցիկլն ուշանում է կամ չի սկսվում, շուտ է սկսվում, չափազանց առատ է և այլն, երբ առկա են դաշտանադադարի նշաններ, երբ չեք կարողանում հղիանալ:

Անհանգստանալ և մասնագետի պետք է դիմել նաև հետևյալ ախտանշանների դեպքում՝ քոր և այրոց սեռական օրգաններում, արյունահոսություն` ոչ դաշտանային օրերին, ցավ` սեռական հարաբերության ընթացքում կամ` հետո, անտանելի ցավոտ դաշտան, անսովոր, տարօրիանկ հոտով կամ գույնով արտադրություն` հեշտոցից, չափից ավելի փքվածություն` որովայնի ստորին հատվածում, ցավոտ միզարձակում, փոքր կոնքի ու որովայնային շրջանում` ցավեր:

Ի՞նչ ծառայություններ է մատուցում կանանց կոնսուլտացիան:

Գինեկոլոգի աշխատասենյակում իրականացվում է հիվանդ այցելուների ամբողջական հետազոտում և բուժում:

Կոնսուլտացիայի պայմաններում հետազոտման և բուժման ցանկում ընդգրկված են հետևյալ հիվանդությունները.

  • կանանց սեռական օրգանների սուր և քրոնիկ բորբոքային հիվանդություններ,
  • կոնքային քրոնիկ ցավեր,
  • ներարգանդային ախտաբանություն՝ արգանդի միոմա, էնդոմետրիումի պոլիպներ և այլն, 
  • էնդոմետրիոզ և արտաքին սեռական օրգանների (գենիտալ) էնդոմետրիոզ,
  • սեռական օրգանների բարորակ և չարորակ ուռուցքներ,
  • վերարտադրողական գործառույթի խանգարումներ (անպտղություն, վիժումներ, արտարգանդային հղիություն),
  • ամուսնական զույգի նախապատրաստում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմանը (ներարգանդային սերմնավորման՝ ամուսնու կամ դոնորական սերմի կիրառմամբ,  արտամարմնային բեղմնավորման և սաղմի տեղափոխման ՝վերջին 15 տարիների ընթացքում),
  • կանանց սեռական օրգանների զարգացման արատներ,
  • սկլերոկիստոզային ձվարանների համախտանիշ,
  • կոնքի օրգանների իջեցում և արտանկում,
  • միզարձակման խանգարումներ:

Ի՞նչ մասնագետներ են ներգրավված կանանց կոնսուլտացիայում:
Կանանց կոնսուլտացիայում ներգրավված են տարբեր մասնագետներ և, համապատասխանաբար, գործում են տարբեր բուժաշխատասենյակներ՝ գինեկոլոգիական, ավանդական բժշկության, ասեղնաբուժության, մանուալ թերապիայի, ռեֆլեքսաթերապիայի, գենետիկայի, ատամնաբուժության, անդրոլոգիայի և էնդոկրինոլոգիայի: Գործում է նաև հոգեբանական ծառայություն:

Ի՞նչ միջամտություններ են իրականացվում:
Իրականացվում է խորհրդատվություն բեղմնականխման բոլոր տեսակների համար: Տարբեր տարիքի կանանց համար բեղմնականխման մեթոդի անհատական ընտրություն է կատարվում (դեռահասներ, կանայք մինչև 35 և ավելի տարիքի)՝ ծննդաբերությունից հետո, հղիության արհեստական ընդհատումից հետո, կերակրող մայրերին, գինեկոլոգիական և էքստրագենիտալ (արտասեռական) ախտաբանությամբ կանանց, շտապ բեղմնականխման կարիք ունեցող կանանց և այլն:

Իրականացվում է հղիության պլանավորում, վարում և մինչհոսպիտալային սկրինինգ (ընտրույթային հետազոտություն) ինչպես առողջ, այնպես էլ՝ տարբեր հիվանդություններ ունեցող կանանց մոտ:

Անցանկալի հղիությունների դեպքում անցկացվում է խորհրդատվություն և հղիության արհեստական ընդհատման մեթոդի ընտրություն (դեղորայքային կամ վիրաբուժական):

Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում կանանց կոնսուլտացիայում:

Կանանց կոնսուլտացիայում առկա տարբեր լաբորատորիաներում իրականացվում են հետևյալ հետազոտությունները.  

  • ֆունկցիոնալ և կլինիկական ախտորոշում,
  • ախտաբանահյուսվածաբանական,
  • ցիտոգենետիկ,
  • կենսաքիմիական,
  • մանրէաբանական,
  • հորմոնալ,
  • իմունաբանական, 
  • ռենտգեն
  • դենսիտոմետրիա:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը