Հանրապետական բժշկա-գենետիկական (ժառանգաբանական) խորհրդատվության կաբինետը մատուցում է գենետիկական օգնություն Հայաստանի բնակչությանը:
Առաջին անգամ Հայատանում, 1976 թվականին ՄՄԱՊԳՀԿ-ի բազայի վրա հիմնադրվեց Հանրապետական բժշկա-գենետիկական կոնսուլտացիա: Բժշկա-գենետիկական կոնսուլտացիան ընձեռում է մասնագիտացված բժշկական օգնություն, որի նպատակն է բնածին և ժառանգական ախտաբանությունների կանխարգելումը և ախտորոշումը:
Հանրապետական բժշկա-գենետիկական կոնսուլտացիայի բացումը պայմանավորվել է նրանով, որ երեխաների 5%-ը ծնվում է ժառանգական ախտաբանությամբ: Քրոմոսոմային ախտաբանությունների հաճախությունը նորածինների մոտ 0,8% է: Երևանում, 1981թ. ստեղծվել է բնածին և ժառանգական ախտաբանությունների ռեգիստր:
ՄՄԱՊԳՀԿ-ի Հանրապետական բժշկա-գենետիկական կոնսուլտացիան միակ կենտրոնն է Հայաստանում, որտեղ անցկացվում են ոչ միայն հղիների արյան շիճուկում РАРР-А (սպիտակուցներին կցված հատուկ պրոտեին) և AFP (ալֆաֆետոպրոտեին) սպիտակուցների որոշում, այլ նաև հղիության I եռամսյակում խորիոնի (թավկենու) բիոպսիա, երկրորդ եռամսյակում ամնիոցենտեզ (ջրաթաղանթահատում) և կորդոցենտեզ (պորտալարի ծակում): Ընդ որում ինտերֆազային (միջփուլային) խորիոնի ամնիոցիտների և կորիզների քրոմոսոմային քննությունը անցկացվում է 2 մեթոդով' կուլտիվացիայի (աճեցման) մեթոդով և FISH (ֆլյուոեսրցենտային in situ (տեղում) հիբրիդացում) մոլեկուլային-ցիտոգենետիկական մեթոդով: FISH մեթոդի առավելությունը կայանում է նրանում, որ փոքր քանակի կենսաբանական նյութով կարելի է տալ անալիզի պատասխանը 2-3 օրվա ընթացքում, այն ժամանակ, երբ կուլտիվացիայի մեթոդը պահանջում է 3-4 շաբաթ:
Կաբինետի բժշկական խումբը ապահովում է ընդունելություն.
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»