2021 Փետ 23, Երեքշաբթի
Ե՞րբ է օգտագործվում
Ձվաբջջի դոնորությունն օգտագործվում է, երբ կնոջ ձվարանային պաշարը սպառված է լինում: Ձվարանային պաշարի սպառումը կամ նվազումը մի շարք պատճառներ ունի, որոնց մեջ կարևոր է տարիքայինը: Պաշարի սպառում դիտվում է նաև ձվարանների ծանր վարակներից, վիրահատություններից, աուտոիմուն և մի շարք այլ սոմատիկ հիվանդություններից, սթրեսներից, քիմիոթերապիայից հետո, ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածության արդյունքում:
Ովքե՞ր կարող են լինել դոնորներ
Դոնորները պետք է համապատասխանեն որոշակի պահանջների: Դոնորներ կարող են լինել մինչև երեսունհինգ տարեկան առողջ կանայք, ովքեր անպայման արդեն ունենան գոնե մեկ առողջ երեխա: Նրանք պետք է պարտադիր անցնեն մի շարք հետազոտություններ:
Կատարվող հետազոտությունները
Կատարվում են հետևյալ հետազոտությունները՝ հորմոնալ, ինֆեկցիոն և ընդհանուր սոմատիկ հիվանդությունների սքրինինգ: Պարտադիր կատարվում է նաև գենետիկ հետազոտություն:
Դոնորության ծրագրի փուլերը
Դոնորության ծրագրի առաջին փուլը հետազոտություններն են. հետազոտվում են և՛ կենսաբանական մայրը, և՛ դոնորը: Եվ, իհարկե, առաջին պայմանն այն է, որ, ըստ օրենսդրական պահանջի, նրանք միմյանց պետք է չճանաչեն:
Հետազոտման փուլից հետո համապատասխանեցման՝ սինխրոնիզացիայի փուլն է, երբ հորմոնալ դեղորայքի օգնությամբ համապատասխանեցվում են կենսաբանական մոր և դոնորի ցիկլերը: Եթե դա հնարավոր չէ, անցնում է կատարվում ձվաբջջի կամ սաղմի սառեցման ծրագրին, երբ բեղմնավորումից հետո սաղմը սառեցվում է և, կենսաբանական մոր որոշակի պատրաստումից հետո, այն ապասառեցումից հետո տեղադրվում է կենսաբանական մոր արգանդի խոռոչում:
Ինչպիսի՞ ձախողումներ կարող են դիտվել, և ինչպե՞ս խուսափել դրանցից:
Նախապես կատարված հետազոտությունները թույլ են տալիս կանխատեսել և բացառել բոլոր հնարավոր խնդիրները: Ձվաբջիջների որակը գնահատվում է բալերով՝ ըստ հատուկ սանդղակի, ապա նրանցից ընտրվում են լավագույնները՝ ավելի առողջները և կենսունակները: Այնուամենայնիվ, կարող են լինել ձախողումներ. դրանցից են՝ ավելի քիչ ձվաբջիջների ստացումը, ձվաբջջի բեղմնավորման սխալ ընթացքը և բացասական ընթացքը տեղադրումից հետո: Բայց հիմնականում, եթե կնոջ տարիքը համապատասախան է և նա միանգամայն առողջ է, բոլոր հետազոտությունների տվյալները նորմալ են, հաջողվում է անհաջողությունների տոկոսը նվազեցնել:
Բոլոր ստացված ձվաբջիջնե՞րն են օգտագործվում կամ սառեցվում:
Ստացված բոլոր ձվաբջիջներն էլ բեղմնավորվում են, և, եթե կենսաբանական մայրը համաձայնվում է, սաղմերը սառեցվում են: Ձվաբջիջների սառեցումը և պահպանումը կատարվում է անպայման կնոջ համաձայնությամբ, քանի որ այն վճարովի ծառայություն է:
Յուրաքանչյուր ցիկլում, եթե փորձը ձախողվում է, նորից կրկնվում է: Ամեն դեպքում, աշխատում ենք երկուսից ավելի սաղմ չտեղադրել՝ բազմապտուղ հղիությունից խուսափելու համար:
Դոնորական ծրագրով արհեստական բեղմնավորման ադյունքների հաջողությունը կազմում է 30-40 տոկոս:
Այս մեթոդի շնորհիվ, եթե նախկինում ձվարաններ կամ ձվաբջիջ չունեցող կանայք համարվում էին անպտուղ, ներկայում կարող են մեր օգնությամբ երեխա ունենալ:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»