«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ինչպե՞ս որոշել բեղմնավորման օրը

Ինչպե՞ս որոշել բեղմնավորման օրը

2021 Մար 09, Երեքշաբթի

Բեղմնավորման ունակությունն ընդունված է անվանել ֆերտիլություն: Հենց այդ պահին է իրականանում երկար սպասված հղիությունը: Օրգանիզմի կենսաբանական ռիթմի իմացությունը թույլ է տալիս ինքնուրույն որոշել երեխայի բեղմնավորման օրը: Հարկ է նշել, որ տղամարդու օրգանիզմը  միշտ պատրաստ է բեղմնավորման գործընթացին՝ պայմանավորված տղամարդու մշտական ֆերտիլությամբ:

Մինչդեռ կնոջ օրգանիզմը ենթակա է տարբեր գործոնների ազդեցության, որոնք դրական կամ բացասական ազդեցություն են ունենում ձվազատման վրա: Ըստ վիճակագրության, կնոջ օրգանիզմն ընդունակ է հղիանալ իր կյանքի ընթացքի միայն 4% դեպքերում:

Բեղմնավորման պահը որոշելու առաջին նշանը դաշտանային ցիկլն է: Որպես օրենք, այն կարելի է բաժանել 3 հիմնական շրջանների: Առաջինը  ձվաբջջի աճման պահն է: Այս ընթացքում բեղմնավորման և հղիության հնարավորությունը նվազագույն է: Երկրորդ շրջանը ձվաբջջի դուրս գալն է ձվարանից: Հենց այս շրջանն է ենթադրում բեղմնավորման գործընթացը: Երրորդ շրջանը լիովին անպտուղ է, քանի որ այս ընթացքում տեղի է ունենում ձվաբջջի ոչնչացում:

Կան երկրորդ փուլը ճանաչելու մի քանի նշաններ: Ամենատարածվածը և ստույգը համարվում են արգանդի դիրքը, վզիկային լորձի առկայությունը, բազալ ջերմությունը:

Հնարավոր բեղմնավորման պահին արգանդի վզիկը լինում է փափուկ ու խոնավ և հեշտոցում գրավում է վերին դիրք: Օվուլյացիայից առաջ և հետո արգանդի վզիկը բավականին պինդ է, իսկ խողովակը՝ փակ: Որոշման համար անհրաժեշտ է ամեն օր նույն ժամին ինքնուրույն հետազոտել` շոշափումով: Վզիկային լորձի արտաքին տեսքն ընդունում է թափանցիկ և լպրծուն բնույթ: Մյուս շրջաններում այն բավականին պղտոր է, կպչուն, այդ պատճառով ընդդիմանում է սպերմատոզոիդների թափանցմանը ձվաբջջի մեջ: Եթե լորձը հիշեցնում է հում ձվի սպիտակուց, դա նշանակում է, որ տեղի է ունեցվել ձվազատում:

Բազալ ջերմության կտրուկ բարձրացումը խոսում է բեղմնավորման պահի մասին, որը պայմանավորված է պրոգեստերոնի արտադրման հետ: Որպես օրենք, ջերմությունը որոշվում է առավոտյան ժամերին` դեռ անկողնում: Ավելի ստույգ որոշումը հնարավոր է ջերմաչափի ներդրումով հեշտոցի և ուղիղ աղու մեջ:

Ավելի ցայտուն նշաններ են համարվում կրծքագեղձերի մեծացումը, դրանց ցավոտությունը և պտուկների բարձրացած զգայունությունը, ձվազատման ցավերը և հետքերը` սավանի վրա:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը