«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ուլտրաձայնային հետազոտությունը հղիության առաջին եռամսյակում

Ուլտրաձայնային հետազոտությունը հղիության առաջին եռամսյակում

2021 Մար 15, Երկուշաբթի

Ուլտրաձայնային հետազոտության դիմելիս, հղիները, սովորաբար, անհանգստանում են` արդյո՞ք դա չի վնասի ապագա փոքրիկին:

Ուլտրաձայնի ամերիկյան ինստիտուտի կատարած հետազոտությունները հաստատել են ուլտրաձայնի անվտանգությունը հղիության վաղ շրջանում: Հետազոտությունների ընթացքում կաթնասունների օրգանիզմում չի հայտնաբերվել ուլտրաձայնով ճառագայթման արդյունքում որևէ հյուսվածքային կամ բջջային փոփոխություն: Այդ մեթոդի կիրառման 20-ից ավելի տարիներում հղիների մոտ պտղի կողմից որևէ բարդության մասին տվյալ չի դիտվել:

Ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս ո՛չ միայն արձանագրել հղիությունը, այլ նաև հետևել էմբրիոնի աճի և զարգացման գործընթացներին, ժամանակին հայտնաբերել մահացած պտուղը, արտարգանդային հղիությունը, պարզել արյունային արտադրությունների պատճառը, քրոմոսոմային ախտաբանության առկայությունը պտղի մոտ (օրինակ, Դաունի հիվանդությունը): Ուլտրաձայնային հետազոտությունը միակ մեթոդն է, որը թույլ է տալիս հայտնաբերել պտղի զարգացման արատները:

Կարևոր է հետազոտությունն անցկացնել հղիության 10-13-րդ շաբաթից, քանի որ մինչև 10 շաբաթականն էմբրիոնի չափերը 3 սմ-ից պակաս են ու հնարավոր չէ գնահատել պտղի օրգանների անատոմիական կառուցվածքը` նույնիսկ ամենանորագույն սարքով: 10 շաբաթականից հետո արդեն կարող են ախտորոշել պտղի մոտ առկա արտահայտված արատները, որոնք անհամատեղելի են կյանքի հետ կամ խորը հաշմանդամություն են առաջացնում: Իսկ հղիության ընդհատումն առավել վաղ ժամկետներում, բնականաբար, ավելի քիչ տրավմատիկ է, քան երկրորդ եռամսյակում` արատները հայտնաբերելուց հետո:

10-13-րդ շաբաթականից սկսած, հնարավոր է հայտնաբերել պտղի քրոմոսոմային ախտաբանության ուլտրաձայնային մարկերները՝ պտղի օձիքային տարածության հաստության մեծացումը և քթոսկրի բացակայությունը:

Պտղի օձիքային տարածության հաստությունը պտղի մաշկի և փափուկ հյուսվածքների միջև եղած շրջանի չափն է, որը շրջապատում է ողնաշարի պարանոցային հատվածը: Օձիքային տարածությունը դիտվում է պտղի մոտ ինչպես նորմայում, այնպես էլ քրոմոսոմային հիվանդությունների ժամանակ (օրինակ, Դաունի հիվանդություն), բայց քրոմոսոմային հիվանդություններին բնորոշ է օձիքային տարածության հաստացում 2,5 մմ-ից ավելի: Օձիքային տարածությունը բոլոր պտուղների մոտ ինքնուրույն անհետանում է հղիության 14-րդ շաբաթից հետո, այդ պատճառով շատ կարևոր է հետազոտությունը կատարել 10-13 –րդ շաբաթներում, երբ դեռ այն հնարավոր է չափել: Քթոսկրը նորմայում այս հետազոտությամբ  դիտարկվում է հղիության 10-րդ շաբաթից:

Քրոմոսոմային ախտաբանությամբ պտղի մոտ ոսկրացման գործընթացներն ավելի ուշ են ընթանում, այդ պատճառով, ուլտրաձայնային հետազոտության ժամանակ այդ ժամկետում քթոսկրի բացակայությունը պտղի քրոմոսոմային ախտաբանության նշան է:

Ուլտրաձայնային հետազոտությունը՝ համակցված մոր արյան մեջ պտղի սպիտակուցների խտության որոշման հետ, ներկայում Դաունի կամ այլ քրոմոսոմային հիվանդություններով երեխայի աշխարհ գալու կանխատեսման առավել արդյունավետ միջոց է:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը