2021 Մար 17, Չորեքշաբթի
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության դեպքում սեքսը չափազանց օգտակար է: Հղիության ընթացքում հուզական մթնոլորտն ընտանիքում, որպես կանոն, անկայուն է, և այդ իմաստով սիրով զբաղվելը նախկին մտերմությունը պահպանելու և ամրապնդելու լավագույն եղանակներից է: Ընդ որում, կարևոր է հասկանալ, որ բոլոր հղիների մոտ սեռական կյանքը տարբեր կերպ է ընթանում. մի մասն ինտիմ կյանքի մասին նույնիսկ մտածել չի կարող, մյուսներին լիովին բավարար են գրկախառնությունները և այլ քնքշանքները, երրորդներն էլ պատրաստ են անկողնուց դուրս չգալ մինչև առաջին կծկանքները, և այս բոլոր տարբերակները նորմալ են: Բոլոր դեպքերում, պետք է հիշել, որ հղիության յուրաքանչյուր շրջան ունի իր առանձնահատկությունը:
Առաջին եռամսյակ
Հղիության առաջին 12 շաբաթվա ընթացքում կանայք հաճախ տառապում են տոքսիկոզով, բնորոշ է նաև տրամադրության կտրուկ փոփոխությունը, ընդհանուր թուլությունը, երբեմն էլ զզվանքը` կյանքի նկատմամբ: Այդ ժամանակաշրջանում ապագա շատ մայրերի համար բոլորովին էլ «զվարճանքի» ցանկություն չկա, և իրենց այդ ցանկությունը, ավելին` ցանկության բացակայությունը, տղամարդիկ պարտավոր են հարգել: Համաձայնեք, որ բավականին դժվար է սեռական հարաբերությունների անհրաժեշտության մասին խոսել այն մարդու հետ, ով ամբողջ օրվա ընթացքում սենյակից զուգարան է վազում, և ի վիճակի չէ որևէ բան կուլ տալու, բացի կես բաժակ թեյից: Սակայն լավ ինքնազգացողության դեպքում անձնական կյանքը կարող է շարունակվել ճիշտ այնպես, ինչպես նախքան հղիությունը:
Առաջին եռամսյակում երեխան կորցնելու ռիսկն ավելի բարձր է, քան երկրորդ կամ երրորդ եռամսյակում: Այդ պատճառով այդ ժամանակահատվածում պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի սեքսը լինի կոկիկ և ոչ ագրեսիվ, իսկ տարաբնույթ ակրոբատիկ հնարքների մասին ավելի լավ է, պարզապես, մոռանալ:
Երկրորդ եռամսյակ
Սա հղիության ամենասեքսուալ ժամանակաշրջանն է: Փորիկը դեռևս մեծ չէ, այլևս սրտխառնոց չկա, կուրծքը չափերով մեծացել և ավելի զգայուն է դարձել հպումների նկատմամբ, բացի այդ, էստրոգենի և պրոգեստերոնի շնորհիվ ցանկությունն ուժեղացել է: Արդյունքում, սեքսից զգացողություններն (ամրապնդված չպլանավորված հղիության կամ, ընդհակառակը, ոչ մի կերպ չհղիանալու կպչուն մտքերի բացակայությամբ) ավելի վառ են դառնում, և օրգազմը զգալիորեն արագ է առաջանում:
Երրորդ եռամսյակ
Ամեն ինչ մի փոքր դժվարանում է. մարմնի չափերը լավագույն ձևով չեն ազդում ճարպկության և հավասարակշռության վրա, իսկ ընդհանուր հոգնածությունն սկսում է անդրադառնալ խառնվածքի վրա: Բացի այդ, ծննդաբերությունից 3-4 շաբաթ առաջ կանայք «ալարկոտ» են դառնում. ցանկանում են բազմոցին պառկած մնալ և հնարավորին սահմանափակել շփումը շրջակա աշխարհի հետ:
Երբ չի կարելի զբաղվել սեքսով` հղիության ժամանակ
Եթե բժիշկը խորհուրդ չի տալիս զբաղվել սեքսով, պետք է նրա բառերը չընդունել որպես գերզգուշություն: Այդ արգելքը, որպես կանոն, ունի լուրջ ֆիզիոլոգիական պատճառներ: Եթե հղիությունն ընթանում է բարդություններով, ապա օրգազմի ժամանակ տեղի ունեցող արգանդի կրճատումը և արգանդի վզիկի շրջանում ակտիվ ազդեցությունը կարող են նպաստել արյունահոսության առաջացման և բերել երեխայի կորստին:
Այսպիսով, հղիության ժամանակ սեքսից պետք է հրաժարվել հետևյալ դեպքերում.
Սակայն, նույնիսկ, եթե սեքսը ստիպված եք հետաձգել մինչև լավ ժամանակներ, դա բոլորովին չի նշանակում, որ ինտիմ կյանքն ավարտվել է: Սկզբում պետք է ճշտել, թե ինչ ի նկատի ուներ բժիշկը, երբ խորհուրդ էր տալիս սեռական հանգիստ: Որոշ դեպքերում «ոչ մի սեքս» դատավճիռն, իսկապես, նշանակում է այն ամենի արգելքը, որը կնոջ մոտ կարող է բերել գրգռման և օրգազմի, իսկ որոշ դեպքերում էլ արգելքը վերաբերում է միայն ներթափանցմանը: Սակայն ինչ էլ խորհուրդ տա գինեկոլոգը, մեկընդմիշտ հիշեք. հպումային հաղորդակցումը հղիներին ուղղակի անհրաժեշտ է:
Երբ է կարելի և պետք է զբաղվել սեքսով` հղիության ժամանակ
Եթե որևէ բժշկական հակացուցում չկա, ապա հղիության ժամանակ սեքսը կարող է շատ օգտակար լինել:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»