2021 Ապր 21, Չորեքշաբթի
Ինչպիսի՞ թեստեր են իրականացվում հղիների մոտ.
9-13 շաբաթում.
Անհրաժե՞շտ է «եռակի» թեստի կատարումը:
Որոշ մասնավոր լաբորատորիաներում օգտագործում են, այսպես կոչված՝ «եռակի թեստ», երբ բացի AFP և hCG հետազոտությունները, որոշվում է ևս մեկ հորմոն՝ ազատ էսթրիոլը (Е3, Estriol free):
Սակայն ժամանակակից տվյալների համաձայն, նրա արդյունքը պտղի քրոմոսոմային ախտաբանության վտանգի գնահատման հարցում շատ ցածր է և կախված է կնոջ վիճակի շատ այլ գործոններից:
Որքանո՞վ է կարևոր հղիի ճշգրիտ քաշի նշումը, երբ արյուն է վերցվում պտղի սպիտակուցների հայտնաբերման համար:
Յուրաքանչյուր կնոջ քաշը պետք է նշված լինի հետազոտման ուղարկման թերթիկում: Եթե այն բացակայում է, վտանգը որոշվում է այդ ժամկետի հղիների «միջին քաշի» (60 կգ) համապատասխան:
Կանանց մոտ քաշը կարող է տատաբվել 45-145 կգ: Արդյունքների ավելի ճշգրիտ գնահատման համար է հարկ է թերթիկում քաշը նշել: Սակայն չափազանց մեծ ճշգրտություն ևս չի պահանջվում: Կարևոր է անհատական մոտեցումը: Այդ պատճառով անհրաժեշտ է նախքան հետազոտություններ կատարելը որոշել հղիի քաշը:
Մոր արյան մեջ պտղի սպիտակուցների որոշման համար հետազոտությունից առաջ քաղցած լինելը պարտադի՞ր է:
Ի տարբերություն այլ հետազոտությունների, որոնք զգայուն են սննդի ընդունմանը, մոր արյան մեջ անցնող պտղի սպիտակուցների քանակը կախված չէ և չի փոխվում ընդունած սննդից: Այս դեպքում կարևորը ուլտրաձայնային հետազոտությամբ (ՈՒՁՀ) հաստատված հղիության ճշգրիտ ժամկետն է:
Նշված հետազոտություններից ո՞րն է առավել կարևոր՝ РАРР-А, β-hCG, AFP, hCG:
Ներկայում առավել կարևորվում է առաջինը, որն ավելի սպեցիֆիկ է քրոմոսոմային ախտաբանության վտանգի գնահատման համար: Նրա առավելություններից է այն, որ կատարվում է առաջին եռամսյակում, անգամ արդեն 9 շաբաթականում: Ամենաարդյունավետ ժամկետը հղիության 9-12 շաբաթն է: Կարելի է իրականացնել նաև մինչև 14-րդ շաբաթը, բայց վտանգի գնահատման ճշգրտությունը կլինի ցածր:
Եթե առաջին եռամսյակում կատարվել են բոլոր հետազոտությունները, այդ թվում` ՈՒՁՀ-ն, և գնահատվել է պտղի գենետիկ ախտաբանությունների ցածր ռիսկ, ապա AFP և hCG հետազոտությունները պարտադիր չեն:
Եթե չի իրականացվել առաջին սքրինինգային թեստը, ուրեմն անհրաժեշտ է հղիության 15-18 շաբաթականում կատարել գոնե երկրորդ թեստը:
Արտամարմնային բեղմնավորման ժամանակ, երբ օգտագործվել է դոնորական բջիջ, ինչպիսի՞ կենսաքիմիական հետազոտություններ են անհրաժեշտ 12 շաբաթականում:
Անհրաժեշտ է հանձնել РАРР-А, β-hCG հետազոտությունները և ՈՒՁՀ: Համակարգչային ծրագրով որոշվում է «միացյալ» վտանգը` ըստ սպիտակուցների, ՈՒՁՀ արդյունքի և կնոջ տարիքի (ձվաբջջի տարիքի):
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»