«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Փորկապությունը հղիության ժամանակ

Փորկապությունը հղիության ժամանակ

2021 Մայ 03, Երկուշաբթի

Փորկապությունը հիմնականում դիտվում է հղիության երկրորդ եռամսյակում, երբ պտուղը չափերով մեծանում է:  Բայց երբեմն լինում է և առաջին եռամսյակի առաջին շաբաթից:

Փորկապությունը հղիության վաղ շրջանում

Առաջին եռամսյակում դիտվող փորկապության պատճառը պրոգեստերոն հորմոնն է:  Այն պատասխանատու է հղիության պահպանման համար և թուլացնում է կնոջ հարթ մկանները: Արդյունքում թուլանում են նաև աղիների մկանները և առաջանում է փորկապություն:

Հղիության սկզբում տոքսիկոզը ևս կարող է փորկապություն առաջացնել: Սրտխառնոցը, սննդի ռեժիմի խախտումը վատ են անդրադառնում աղիների աշխատանքի վրա: Փսխումը վիճակը վատացնում է ջրազրկման պատճառով:

Արդյունքւմ կարող են առաջանալ հետևյալ բարդությունները.

  • վատ ինքնազգացողություն, ցավ, անհարմարավետություն, գրգռվածություն,
  • խանգարվում է կարևոր սննդային նյութերի, վիտամինների յուրացումը (արդյունքում պտուղը սնունդ քիչ է ստանում),
  • աղիներում փոխում է նրանց նորմալ միկրոֆլորան` ախտածին միկրոբների աճի հաշվին,
  • աղիներում կուտակված կիսամարս սնուդը ներծծվելով` թունավորում է օրգանիզմը:

Սննդակարգը փորկապության ժամանակ

Հղիի մոտ պետք է կարգավորել սնունդը և ավելացնել ֆիզիկական ակտիվությունը:

Սննդակարգը կախված չէ հղիության ժամկետից, միայն կարող է փոխվել սննդի ընդունման հաճախականությունը՝ փոքր բաժիններով, օրը 4-5 անգամ, ոչ ավելի` 6-7 անգամից:

Շատ կարևոր է մեծ քանակությամբ հեղուկ օգտագործելը՝ ջուր, կաթ, կոմնպոտներ՝ ոչ պակաս օրը 1,5 լիտրից:  Քաղցր և գազավորված ըմպելիքը պետք էբացառել:

Չոր միրգը (հատկապես սև սալորի և ծիրանի) ցանկալի է կոմպոտների տեսքով օգտագործել: Քաղցր մրգերը պետք է պակասեցնել:

Օգտագործել թարմ միրգ, բանջարեղեն կամ խաշած բանջարեղեն,     զգուշանալ գազեր առաջացնող սննդից (լոբի, կաղամբ և այլն):

Օգտագործել սև հաց, մուգ շիլաներ (վարսակ, հնդկաձավար և այլն): Ոչ յուղոտ միսը և ձուկը պետք է ուտել առավոտյան և ճաշի ժամերին: Ընթրիքին բավական են բանջարեղենը, մրգերը, մածունը:

Հարկ է սահմանափակել շոկոլադը, սուրճը, թունդ թեյը, ձուն, տապակած և կծու մթերքը:

Որոշ դեպքերում սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը չեն կարգավորում վիճակը: Առաջին եռամսյակում զգուշությամբ նշանակվում են թուլացնող մոմիկներ` գլիցերինով և պապավերինով: Արդյունք չդիտվելու դեպքում նշանակվում են լակտուլոզա պարունակող պատրաստուկներ (Դյուֆալակ, Նորմազե), որոնք հղիության ժամանակ ցուցված են:

Փորկապությունը հղիության ուշ շրջանում

Սովորաբար, փորկապությունը հղիների մոտ սկսում է 20 շաբաթականից հետո, երբ արգանդն իր չափերով սեղմում է աղիներին:

Այս դեպքում ևս խորհուրդ են տրվում ճիշտ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, շատ հեղուկներ: Բժիշկը կարող է նշանակել Դյուֆալակ, Ֆորլաքս կամ միկրոհոգնաներ (միկրոլաքս): Այս միջոցները, սովորաբար, արդյունավետ են:

Փորկապության դեմ ժողովրդական միջոցներ

Դեղորայք նշանակելուց առաջ բժիշկները փորձում են ավելի պարզ միջոցներ առաջարկել՝ շատ մթերքներ, թուրմեր և խառնուրդներ թուլացնող ազդեցություն ունեն: Դրանք քիչ չեն և միայն մի քանիսն են արգելված հղիներին: Աղիների մկանային տոնուսը բարձրացնող միջոցները կարող են բարձրացնել և արգանդի մկանների տոնուսը: Կարող են նաև առաջացնել ալերգիաներ և կախվածություն դեղորայքից: Այդ պատճառով դրանք արգելվում են ամբողջ հղիության ընթացքում: Արգելվում են նաև լիարժեք հոգնաները:

Փորկապության կանխարգելման համար առաջարկվում են.

  • առավոտյան, քաղցած, խմել մեկ բաժակ սառը ջուր,
  • բազուկի հյութ, մուրաբա,
  • սև սալոր` ցանկացած ձևով. չոր, կոմպոտ, մուրաբա և այլն,
  • թեյի մեջ ավելացնել չոր մրգեր,
  • հում կարտոֆիլի, գազարի հյութ 1:1 հարաբերակցությամբ` խառնած ջրի հետ,
  • թարմ խնձորի կոմպոտ՝ առանց քաղցրացնելու,
  • կտավատի սերմերի թուրմ՝ 1-2 թ գ. մեկ բաժակ եռման ջրում, խմել սերմերի հետ
  • առավոտյան ուտել վարսակի փաթիլներ` եռման ջրում թրջած, սև սալորի հետ,
  • տաք ջրում լուծել 1 բաժակ մեղր և խմել սոված ժամանակ,
  • 1 ճ գդալ ցանկացած հացահատիկի թեփը եռման ջրով թրջել, թողնել մինչև փափկելը, խառնել մածունի հետ և օգտագործել օրը 3 անգամ, միանգամից, սոված ժամանակ:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը