2021 Մայ 21, Ուրբաթ
Ի՞նչ է ոչ ինվազիվ վիրաբուժությունը:
21–րդ դարում վիրաբուժական գինեկոլոգիայում շատ արագ զարգանում է ոչ ինվազիվ վիրաբուժությունը, որի գլխավոր նպատակն է՝ խուսափելով մեծ կտրվածքներից, իրականացնել նվազագույն տրավմատիկ վիրահատություններ:
Որքա՞ն ժամանակ է, ինչ ոչ ինվազիվ վիրաբուժությունը ներդրված է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:
Գինեկոլոգիական ոչ ինվազիվ վիրահատությունների հիմքը դրվել է մեր կենտրոնում՝ 1974-75 թթ:
Ո՞ր գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում են իրականացվում ոչ ինվազիվ վիրահատությունները:
Ներկայում գրեթե բոլոր գինեկոլոգիական ախտաբանությունների ժամանակ կատարվում են ոչ ինվազիվ վիրահատություններ: Բայց, ավելի հաճախ, դրանք կիրառվում են անպտղության հետ կապված խնդիրների, ձվարանների, փողերի ախտաբանությունների, միոմատոզ հանգույցների հեռացումների ժամանակ:
Ոչ ինվազիվ վիրահատությունների ամենատարածված տեսակներն են հիստերոսկոպիան և լապարոսկոպիան:
Հիստերոսկոպիան արգանդի խոռոչի հետ կապված միջամտություն է, որը կատարվում է ախտորոշիչ կամ բուժական նպատակով: Հետազոտությունն իրականացվում է հիստերոսկոպի օգնությամբ: Հիստերոսկոպիայի կիրառմամբ հնարավոր է հայտնաբերել և վերացնել ներարգանդային ախտաբանությունները, կատարել հյուսվածքի բիոփսիա:
Լապարոսկոպիան ախտորոշիչ և վիրահատական նպատակներով կիրառվող ոչ ինվազիվ մեթոդ է, որի ժամանակ որովայնի վրա կատարած մի քանի փոքր բացվածքների (անցքերի) միջոցով մասնագետը հատուկ միկրոգործիքների միջոցով մուտք է գործում որովայնի խոռոչ` օրգանների ախտաբանական խնդիրների դեպքում վիրահատություններ կատարելու համար: Այդ բացվածքներով` լուսային սարքերի, միկրոտեսախցիկների կիրառմամբ, վիրաբույժը վիրահատությունը կատարում է` գործընթացին հետևելով մոնիտորի էկրանի օգնությամբ:
Որո՞նք են ոչ ինվազիվ վիրահատության առավելությունները:
Ոչ ինվազիվ վիրահատությունները բաց, տրավմատիկ վիրահատությունների նկատմամբ ունեն շատ առավելություններ: Դրանք են՝ վիրահատությունից հետո հիվանդի արագ վերականգնումն ու ապաքինումը, հետվիրահատական նվազագույն ցավը, արյան քիչ կորուստը, հետվիրահատական սպիների գրեթե բացակայությունը և նվազագույն բարդությունները (ճողվածքներ, կպումներ, հետվիրահատական բորբոքումներ): Կրճատվում է նաև հիվանդի հիվանդանոցում գտնվելու ժամանակը:
Ի՞նչ հակացուցումներ կան:
Հիմնականում հակացուցուներ չկան: Բացարձակ հակացուցում կարող են լինել սիրտ-անոթային և շնչառական համակարգերի որոշ հիվանդություններ` դեկոմպենսացիայի փուլում, շոկային, կոմատոզ վիճակները, ներքին արյունահոսությունը:
Կյանքի ապահով սկիզբ՝ Մարգարյան ծննդատան մայրության դպրոցումч «Նուռ» հեռուստաընկերության անդրադարձը......
Կարդալ ավելին»Ամառային շոգ եղանակը կարող է իրական փորձություն դառնալ հղիների համար։ Հղիության ընթացքում օրգանիզմն արդեն աշխատում է ուժեղացված ռեժիմով, ենթարկվում է լրացուցիչ ծանրաբեռնվածության, ինչը կարող է առաջացնել......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»