2021 Մայ 25, Երեքշաբթի
Հղիության ընթացքում մեզի հետազոտություն պետք է կատարել հաճախ: Այդ պարզ հետազոտությունը կարող է մեծ տեղեկատվություն տալ ամբողջ օրգանիզմի վիճակի, տարբեր օրգանների վերաբերյալ` անգամ մինչև ախտանշանների հայտնվելը:
Մեզով են հեռանում տոքսինները և տարբեր նյութերի մնացորդները: Ցանկացած խնդրի ժամանակ լեյկոցիտներ, սպիտակուցներ, մանրէներ կարող են հայտնվել մեզում:
Որոշ փոփոխություններ հղին ինքն էլ կարող է նկատել՝ մեզի գույնի, թափանցիկության, հոտի փոփոխություն:
Մեզի գույնը
Նորմայում մեզը դեղնավունի տարբեր երանգներ է ունենում: Հղի կնոջ մոտ մեզի գույնի վրա կարող են ազդել հետևյալ գործոնները.
Մեզը, սովորաբար, առավոտյան լինում է մուգ դեղին, որի պատճառ կարող են լինել նաև քիչ ջուր օգտագործելը, փսխումը կամ լուծը:
Վառ դեղին, նարնջագույն մեզի պատճառներն են՝ սննդային հավելումների, վիտամինային կոմպլեքսների, այդ թվում կարոտինի (գազար) ընդունումը:
Թույլ գունավորման պատճառը մեզի ցածր խտությունն է` շատ հեղուկներ օգտագործելու կամ երիկամային խնդիրների և դիաբետի ժամանակ:
Թունդ թեյի գույնը վկայում է լյարդի կամ լեղապարկի խնդիրների մասին (լյարդային անբավարարություն, հեպատիտ, ցիռոզ, վարակներ):
Մեզը վարդագույն կամ կարմրավուն կարող է լինել բազուկ օգտագործելիս: Մեզի մեջ արյան առկայությունը երիկամների, միզապարկի (ցիստիտ, պիելոնեֆրիտ), բորբոքային հիվանդությունների հետևանք է:
Մեզի թափանցիկություն
Նորմայում մեզը թափանցիկ է` անգամ հետազոտության համար վերցնելուց մի քանի ժամ անց: Ավելի ուշ աղային նստվածք է առաջանում: Եթե մեզը պղտոր է, սպիտակ փաթիլներ կան, պետք է անհանգստանալ: Դրա պատճառ կարող են լինել վարակները: Լեյկոցիտների, էպիթելի և մանրէների առկայությունը լինում է ցիստիտի, ուրեթրիտի և պիելոնեֆրիտի դեպքում: Մեզում էրիթրոցիտներ հանդիպում են գլոմերուլոնեֆրիտի, միզաքարային հիվանդության ժամանակ: Սպիտակուցը որոշ դեպքերում երեիկամների, սրտի, անոթների, հիպերտոնիայի մասին է խոսում:
Մեզի հոտը
Հղին պետք է ուշադրություն դարձնի նաև մեզի հոտին: Նորմայում մեզն ունենում է ոչ սուր հոտ: Եթե հանկարծ այն փոխվում է ձկան, տեխնիկական կամ ամոնիակի հոտի, պետք է մտածել ինչ-որ հիվանդագին վիճակի մասին: Հղիների մոտ երբեմն մեզն ունի ացետոնի կամ ամոնիակի հոտ, որն օրգանիզմում հեղուկի քիչ քանակի (տոքսիկոզի հետևանքով) և երիկամի խնդիրների մասին է խոսում: Մանրէների կենսագործունեության մնացորդները մեզին ամոնիակի հոտ են հաղորդում: Ացետոնի հոտը լինում է լյարդի խնդիրների, դիաբետի ժամանակ: Դիաբետի դեպքում մեզն ունենում է նաև քաղցրավուն, խնձորի քացախի հոտ:
Սպիտակուց` մեզի մեջ
Առողջ մարդկանց մոտ մեզում սպիտակուցը բացակայում է կամ լինում նվազագույն չափով՝ 0,033 գ/լ առավոտյան մեզում: Հղիության ժամանակ երիկամները ծանրաբեռնված են և նորմա է համարվում 0,14 գ/լ-ը:
Նորմայից բարձր այն լինում է բորբոքումների կամ երիկամային հիվանդությունների ժամանակ: Դրա պատճառներն են.
Հիվանդագին պատճառներ են.
Հղիի ընդհանուր վիճակի վերջնական գնահատման համար բժիշկը նշանակում է ամբողջ օրվա մեզի հետազոտություն: Այս դեպքում սպիտակուցի նորման մեզում համարվում է 0,33-0,5 գ` օրը:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»