2021 Հուն 14, Երկուշաբթի
Դոպլերոգրաֆիկ հետազոտության նպատակը և կարևորությունը
Հղիության ժամանակ դոպլերոգրաֆիան հետազոտում է արյան հոսքը 3 մակարդակներով.
1. պտուղ-մայր մակարդակ՝ երկու արգանդային զարկերակներ (աջ և ձախ),
2. պորտալարի անոթային հոսքի մակարդակ
3. պտղի գլխուղեղի միջին ուղեղային զարկերակի մակարդակ:
Դոպլերոգրաֆիկ հետազոտությամբ հնարավոր է պարզել պտղին հասնող արյան հոսքի վիճակը և, ուրեմն, թթվածնի բավարար լինելը:
Դոպլերոգրաֆիան իրականացվում է սոնոգրաֆիայի սարքով` այլ ռեժիմով և միանգամայն անվնաս է:
Դոպլերոգրաֆիայի իրականացման ցուցումները հղիության ժամանակ
Նորմալ ընթացող հղիության դեպքում դոպլերոգրաֆիան ցուցված չէ:
Դոպյերոգրաֆիկ հետազոտությունը կատարվում է հետևյալ դեպքերում.
Հատկապես ո՞ր ժամկետներում է կատարվում դոպլերոգրաֆիան
Դոպլերոգրաֆիան իրականացվում է 22 շաբաթականից սկսած, երբ ընկերքը վերջնականապես զարգացած է: Սակայն, եթե որևէ ցուցումով այն պետք է կատարել ավելի վաղ՝ 18-20 շաբաթականում, ապա հաջորդն իրականացվում է 25-26 շաբաթականում:
Վերոնշյալ որևէ մակարդակում խնդիր հայտնաբերելու դեպքում հղին պետք է հսկվի բժշկի կողմից, իսկ դոպլերոգրաֆիան հարկ է կրկել երկու-երեք շաբաթը մեկ անգամ:
Տարածված կարծիք կա, որ դոպլեր հետազոտությամբ երեխայի սեռն ավելի ճիշտ կարելի է հասկանալ
Այո, հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ դոպլերոգրաֆիայի օգնությամբ երեխայի սեռը, օրգանները, դեմքն ավելի հստակ են երևում: Դա սխալ կարծիք է: Դոպլերոգրաֆիայի օգնությամբ հետազոտվում են միայն անոթները, արյան հոսքը, և ո՛չ սեռը, ո՛չ օրգանները հստակ չեն երևում: Այդ ամենը հնարավոր է լավ տեսնել ուլտրաձայնային հետազոտությամբ:
Հնարավո՞ր է միաժամանակ երկու հետազոտություն կատարել՝ դոպլեր և ուլտրաձայնային:
Եթե անհրաժեշտ է, միաժամանակ կարող են իրականացվել և՛ ուլտրաձայնային, և՛ դոպլերոգրաֆիկ հետազոտություն: Նախապատրաստում չի պահանջվում:
Անհրաժե՞շտ է կատարել դոպլերոգրաֆիա անմիջապես ծննդաբերությունից առաջ:
Ծննդաբերությունից առաջ դոպյերոգրաֆիա կամ սոնոգրաֆիա կարելի է, եթե գինեկոլոգը պտղի դիրքը, պորտալարի փաթաթման առկայությունը և այլ խնդիրներ պարզելու կարիք ունի: Հինականում դրանց կարիքը չի զգացվում:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»