«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | «Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշ

«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշ

2021 Հուլ 20, Երեքշաբթի

«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշը հանդիպում է արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) ժամանակ 1-7% դեպքերում: Այդպես են անվանում ֆոլիկուլներում ձվաբջիջների բացակայությունը:  Այն հանդիպում է ինչպես դրդումից հետո, այդպես էլ բնական ցիկլի ժամանակ:

Հանդիպում է համախտանիշի երկու տեսակ.

Իսկական (հանդիպում է հազվադեպ), երբ անհնար է օվուլյացիայի ինդուկցիայից հետո հասուն ձվաբջիջներով ֆոլիկուլներից ձվաբջիջներ անջատել, անգամ ասպիրացիայի օրը՝ խորիոնային հոնադոտրոպինի  (ԽՀՏ) նորմալ մակարդակի դեպքում:

Կեղծ (հաճախ է հանդիպում), երբ անհնար է ձվաբջիջներ անջատել ԽՀՏ ցածր մակարդակի (

Պատճառները

Հնարավոր պատճառը հորմոնալ դիսբալանսն է կամ ձվարանների աշխատանքի խանգարումը. հորմոնների ցածր մակարդակը կամ ռեցեպտորների ոչ ադեքվատ պատասխանը. ֆոլիկուլը չի հասունանում կամ պունկցիայի ժամանակ լինում է դատարկ:

Ռիսկի խումբը

«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշի ռիսկի գործոնները վաղուց են ուսումնասիրվում:  Կա առնվազն երեք գործոն, որոնք նպաստում են այս համախտանիշի առաջացմանը.

Գենետիկ գործոն: Հետազոտություններից մեկի ժամանակ հայտնաբերվել է ձվարանների հորմոնալ ռեցեպտորների աշխատանքը կարգավորող գենի մուտացիա: Դրա արդյունքում ձվարանները չեն արձագանքում հորմոնալ փոփոխություններին և ձվաբջիջը ֆոլիկուլում չի հասունանում: Համախտանիշի պատճառ կարող է լինել նաև քրոմոսոմային մուտացիան:

35 տարեկանն անց կանայք: Խոսքը ձվարանների «ծերացման» մասին է:

Ուղեկցող հիվանդություններ: Առավել հաճախ հանդիպող ռիսկի գործոն է էնդոմետրիոզը:

Ախտորոշումը

Համախտանիշի ախտորոշման համար օգտագործվում է հետևյալ լաբորատոր մեթոդը. դրդման համար դեղորայք ներմուծելուց 36 ժամ անց կնոջ մոտ որոշվում են ԽՀՏ բետա-սուբմիավորները, որոնք նորմայում 110 Մ/մլ են: Եթե արդյունքը ցածր է 10-ից, ապա հավանական է, որ դրդումն անցել է անհաջող, և ֆոլիկուլների պունկցիան անիմաստ է:

Բուժումը

«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշն ընթացիկ ցիկլում բուժել չի կարելի, բայց հնարավոր է այն կանխել հաջորդ դրդման ժամանակ: Արդյունավետ մոտեցումը դեղորայքի փոփոխությունն է, երկու դեղի զուգակցումը կամ դրդման միջոցի ընտրությունը բոլորովին այլ խմբի դեղորայքից: Դեղորայքի հաջորդ ներարկումը կատարվում է առաջինից 36 ժամ անց:

35 տարեկանն անց կանանց համար կանխարգելման մեթոդ է բուֆերային լուծույթով ֆոլիկուլների լվացումը: Լուծույթը ներմուծվում է ձվարանների մեջ` ներարկման ասեղի օգնությամբ: Մեթոդը նվազեցնում է համախտանիշի առաջացման հավանականությունը:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Սեպ 08, Երկուշաբթի | Լուրեր

Սեռավարակների ազդեցությունը վերարտադրողականության վրա

Ո՞ր սեռավարակներն են առավել վտանգավոր տղամարդու վերարտադրողական առողջության համար։ Տղամարդու վերարտադրողական առողջության համար ամենահաճախ հանդիպող վտանգավոր սեռավարկների հարուցիչներն են......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Հուլ 24, Հինգշաբթի | Պացիենտների համար

Ինչպե՞ս հղիները պահպանեն առողջությունը շոգ ժամանակ

Ամառային շոգ եղանակը կարող է իրական փորձություն դառնալ հղիների համար։ Հղիության ընթացքում օրգանիզմն արդեն աշխատում է ուժեղացված ռեժիմով, ենթարկվում է լրացուցիչ ծանրաբեռնվածության, ինչը կարող է առաջացնել......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը