2021 Հուլ 21, Չորեքշաբթի
Անհաջող արտամարմնային բեղմնավորումն (ԱՄԲ) անհագստացնող է, հատկապես այն դեպքում, երբ բուժող բժիշկը պատճառը հայտնաբերել չի կարողանում:
Եթե ԱՄԲ-ն հղիությամբ չի ավարտվել, պետք է նորից դիմել բժշկի՝ մանկաբարձ-գինեկոլոգի, վերարտադրողաբանի:
ԱՄԲ վրա ազդող գործոնները
Էմբրիոնալ գործոն են գենետիկ և քրոմոսոմային ախտաբանությունները, որոնք խանգարում են էմբրիոնին ամրանալ արգանդի ներքին մակերեսին և նորմալ զարգանալ: Նման դեպքերում հղիությունը կարող է ավարտվել ակամա վիժումով:
Արգանդի ներքին թաղանթի (էնդոմետրիում) ախտաբանությունը քրոնիկ բորբոքային գործընթաց է, որը խանգարում է արգանդի խոռոչում ձվաբջջի նորմալ իմպլանտացիային, ինչն ավարտվում է վիժումով:
Հորմոնալ համակարգի ախտաբանությունը: Նորմալ հղիության համար անհրաժեշտ է որոշակի հորմոնալ ֆոն: Եթե այն խախտված է, հնարավոր է հղիության աննպաստ ընթացք:
Հեմոստազային համակարգի բարձր ակտիվությունը: Այս խնդիրը, սովորաբար, հայտնաբերվում է լաբորատոր հետազոտություններով՝ նախքան ԱՄԲ պլանավորելը:
Էսթրոգենա-հեսոգենային ծանրաբեռնվածությունը. ԱՄԲ պատրաստուկների արդյունքում բարձրացնում է արյան մակարդելիությունը, որը կարող է խանգարել հղիության կայացմանը:
Բուժական մոտեցումները
ԱՄԲ նպատակն առողջ երեխայի ծնունդն է: Նույնիսկ, եթե առաջին փորձն արդյունք չի տվել, կարելի է կրկնել այն: Բժշկի կողմից իրականացվում են միջոցառումներ, որոնք նպաստում են հաջողված ԱՄԲ-ին:
• Հետազոտություններ
Բժիշկը նշանակում է լրացուցիչ հետազոտություններ՝ անհաջողության պատճառը պարզելու համար: Ընդունված լաբորատոր հետազոտություններից զատ կան նոր մեթոդներ, որոնք թույլ են տալիս գնահատել էնդոմետրիումի վիճակը. էնդոմետրիայի ընկալունակության վերլուծությունը (ERA - Endometrial receptivity analysis) որոշում է էմբրիոնի իմպլանտացիայի համար ամենահարմար ժամանակը, Էնդոմետրիալ միկրոբիոմի մետագենոմիական վերլուծությունը (EMMA - Endometrial Microbiome Metagenomic Analysis) գնահատում է միկրոբիոտը, քրոնիկ վարակային էնդոմետրիտի բժշկական վերլուծությունը (ALICE - Providers Analysis of Infectious Chronic Endometritis) հայտնաբերում է ախտածին միկրոֆլորան:
• Օժանդակող մեթոդներ
Օրինակ. խետչինգ՝ էմբրիոնի թաղանթի արհեստական հեռացում (այդ թաղանթը հաճախ լինում է հաստացած): Թաղանթի կտորի հեռացումը նպաստում է էմբրիոնի իմպլանտանցիային` էնդոմետրիումում: Եթե խնդիրը տղամարդու մոտ է, իրականացվում է սերմնաբջիջների ինտրացիտոպլազմատիկ ներարկում (ICSI — IntraCytoplasmic Sperm Injection), որի ժամանակ ընտրվում է լավագույն սպերմատոզոիդը և այն մանրադիտակի օգնությամբ ներդրվում է ձվաբջջի մեջ:
• Այց հոգեբանին
Կնոջ հոգեբանական վիճակն ազդում է ԱՄԲ ելքի վրա: Անհաջող ԱՄԲ-ն կնոջ բացասական հույզերի պատճառ է դառնում: Հոգեբանն օգնում է ազատվել ծանր մտքերից:
ԱՄԲ հաջող ելքը կախված է մի շարք գործոններից, որոնց մի մասը ենթակա չէ բժշկական հսկողության: Ուստի առաջին 1-2 փորձերի անհաջողությունից պետք է չվհատվել, անհրաժեշտ է նորից հետազոտվել, նորից փորձել պատճառը պարզել և կրկնել փորձը:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»