2021 Հուլ 22, Հինգշաբթի
Ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի նախկին ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ, բ․ գ․թ․ Սիրանուշ Ալեքսանի Կիրակոսյանը: Նա երկար տարիներ ղեկավարել է վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքը, կատարել հարյուրավոր վիրահատություններ, փրկել շատ կանանց կյանքեր: Սիրանուշ Կիրակոսյանը եղել է առաջամարտիկ ոչ միայն իր կլինիկական աշխատանքում, այլև ունեցել է ակտիվ մասնակցություն կենտրոնի բոլոր նախաձեռնություններին և բարեգործական ծրագրերին:
Նա մշտապես կարեկից է եղել իրեն դիմող թե՛ գործընկերներին, թե՛ հիվանդներին՝ օգնելով նրանց գտնել առողջական խնդիրների վերջնական լուծում:
Սիրանուշ Կիրակոսյանի հիշատակը, ով ազնվորեն և արժանապատիվ է ապրել իր ողջ կյանքը, արժանացել գործընկերների և հիվանդների սիրուն ու խոր հարգանքին, միշտ վառ կմնա բոլորի սրտում:
Հանգչիր խաղաղությամբ:
ՄՄԱՊԳՀ կենտրոնի տնօրինություն
27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...
Կարդալ ավելին»Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»