«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կյանքից հեռացել է ՄՄԱՊԳՀ կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի նախկին ղեկավար Սիրանուշ Կիրակոսյանը

Կյանքից հեռացել է ՄՄԱՊԳՀ կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի նախկին ղեկավար Սիրանուշ Կիրակոսյանը

2021 Հուլ 22, Հինգշաբթի

Ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական  կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի նախկին ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ, բ․ գ․թ․ Սիրանուշ Ալեքսանի Կիրակոսյանը: Նա երկար տարիներ ղեկավարել է վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքը, կատարել հարյուրավոր վիրահատություններ, փրկել շատ կանանց կյանքեր: Սիրանուշ Կիրակոսյանը եղել է առաջամարտիկ ոչ միայն իր կլինիկական աշխատանքում, այլև ունեցել է ակտիվ մասնակցություն կենտրոնի բոլոր նախաձեռնություններին և բարեգործական ծրագրերին:

Նա մշտապես կարեկից է եղել իրեն դիմող թե՛ գործընկերներին, թե՛ հիվանդներին՝ օգնելով նրանց գտնել առողջական խնդիրների վերջնական լուծում:

Սիրանուշ Կիրակոսյանի հիշատակը, ով ազնվորեն և արժանապատիվ է ապրել իր ողջ կյանքը, արժանացել գործընկերների և հիվանդների սիրուն ու խոր հարգանքին, միշտ վառ կմնա բոլորի սրտում:

Հանգչիր խաղաղությամբ:

ՄՄԱՊԳՀ կենտրոնի տնօրինություն

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հուլ 01, Չորեքշաբթի | Լուրեր

Աշխատանք «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատարանի բուժքույրերի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուլ 03, Ուրբաթ | Պացիենտների համար

«Հիմա արդեն պետք է ուտես երկուսի փոխարեն»

Հղիության ընթացքում սա այն արտահայտություններից է, որը գրեթե յուրաքանչյուր ապագա մայրիկ լսում է առնվազն մեկ անգամ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը