2021 Օգս 09, Երկուշաբթի
Սերմնահեղուկի հետազոտության ժամանակ գնահատվում են սպերմատոզոիդների քանակը, շարժունակությունը, ձևը: Եթե ձևը փոփոխված է, ապա առկա է տերատոզոոսպերմիա:
Սպերմատոզոիդը կազմված է գլխիկից, միջին հատվածից և պոչից: Գլխիկի մեջ տեղակայված է ակրոսոմը, որը հատուկ ֆերմենտների օգնությամբ լուծում է ձվաբջջի թաղանթը և հնարավորություն տալիս սպերմատոզոիդին թափանցել ներս: Պոչն օգնում է սպերմատոզոիդին հասնել ձվաբջջին:
Նորմալ սպերմատոզոիդն ունի օվալաձև գլխիկ, 5-6 մկմ երկարություն, 2.5-3,5 մկմ լայնություն: Ակրոսոմը պետք է փոքր չլինի ընդհանուրի 4 տոկոսից:
Ի՞նչ է տերատոզոոսպերմիան
Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդի որևէ մասի դեֆորմացիան է. օրինակ, շատ մեծ կամ փոքր գլխիկը, պոչի բացակայությունը կամ վզիկի հաստացումը: Տերատոզոոսպերմիան համակցվում է նաև սպերմատոզոիդների շարժունակության, քանակի խանգարումների հետ:
Տարբերում են տերատոզոոսպերմիայի երկու տեսակ:
• Մոնոմորֆ: Այս դեպքում ձևափոխված բոլոր սպերմատոզոիդները նույն ձևն ունեն. օրինակ, շատ փոքր գլխիկ կամ կարճ պոչ ունեն: Այդպիսի զոոսպերմիան առաջանում է ներքին պատճառների արդյունքում, ավելի հաճախ՝ գենետիկ խնդիրների: Այս տեսակի մյուս պատճառը Կրոնի հիվանդության կամ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի բուժման համար օգտագործվող դեղորայքն է:
• Պոլիմորֆ: Ձևափոխված սպերմատոզոիդները ձևով միմյանցից տարբեր են՝ որոշների մոտ բացակայում է պոչը, մյուսների մոտ գլխիկի չափերն են մեծ և այլն: Այս խանգարումները հիմնականում արդյունք են արտաքին պատճառների և կապ չունեն գենետիկայի հետ: Պատճառը հաճախ օքսիդատիվ սթրեսն է՝ ազատ ռադիկալների կործանիչ ազդեցությունը, իսկ դրա պատճառը ծխելն է կամ որևէ այլ հիվանդություն (վարիկոցելե և այլն):
Ինչպե՞ս է տերատոզոոսպերմիան խանգարում հղիանալու գործընթացին
Եթե տերատոզոոսպերմիան սերմնահեղուկի միակ ախտաբանությունն է, ապա տղամարդուն անպտուղ համարել չի կարելի: Այլ բան է, եթե դրանից զատ կան նաև այլ շեղումներ՝ ասթենոզոոսպերմիա, երբ խանգարված է սպերմատոզոիդի շարժունակությունը և այլն: Այս զուգակցումը բարձրացնում է հղիության ընդհատման հավանակություը, եթե, այնուամենայնիվ, հղիությունը զարգացել է:
Տերատոզոոսպերմիայի ամենաանբարենպաստ տարբերակը սպերմատոզոիդի գլխիկի ախտաբանությունն է, երբ կարող է վնասվել գենետիկ նյութը, որն էլ բացասաբար կազդի բեղմնավորման գործընթացի վրա: Այդ պատճառով պետք է փորձել հնարավորին լավացնել սպերմատոզոիդների որակը, եթե դա հնարավոր է:
Կյանքի ապահով սկիզբ՝ Մարգարյան ծննդատան մայրության դպրոցումч «Նուռ» հեռուստաընկերության անդրադարձը......
Կարդալ ավելին»Ամառային շոգ եղանակը կարող է իրական փորձություն դառնալ հղիների համար։ Հղիության ընթացքում օրգանիզմն արդեն աշխատում է ուժեղացված ռեժիմով, ենթարկվում է լրացուցիչ ծանրաբեռնվածության, ինչը կարող է առաջացնել......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»