«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ինչպե՞ս է սպերմատոզոիդի ձևն ազդում բեղմնավորման գործընթացի վրա

Ինչպե՞ս է սպերմատոզոիդի ձևն ազդում բեղմնավորման գործընթացի վրա

2021 Օգս 09, Երկուշաբթի

Սերմնահեղուկի հետազոտության ժամանակ գնահատվում են սպերմատոզոիդների քանակը, շարժունակությունը, ձևը: Եթե ձևը փոփոխված է, ապա առկա է տերատոզոոսպերմիա:

Սպերմատոզոիդը կազմված է գլխիկից, միջին հատվածից և պոչից: Գլխիկի մեջ տեղակայված է ակրոսոմը, որը հատուկ ֆերմենտների օգնությամբ լուծում է ձվաբջջի թաղանթը և հնարավորություն տալիս սպերմատոզոիդին թափանցել ներս: Պոչն օգնում է սպերմատոզոիդին հասնել ձվաբջջին:

Նորմալ սպերմատոզոիդն ունի օվալաձև գլխիկ, 5-6 մկմ երկարություն, 2.5-3,5 մկմ լայնություն:  Ակրոսոմը պետք է փոքր չլինի ընդհանուրի 4 տոկոսից:

Ի՞նչ է տերատոզոոսպերմիան

Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդի որևէ մասի դեֆորմացիան է.  օրինակ, շատ մեծ կամ փոքր գլխիկը, պոչի բացակայությունը կամ վզիկի հաստացումը:  Տերատոզոոսպերմիան համակցվում է նաև սպերմատոզոիդների շարժունակության, քանակի խանգարումների հետ:

Տարբերում են տերատոզոոսպերմիայի երկու տեսակ:

Մոնոմորֆ:  Այս դեպքում ձևափոխված բոլոր սպերմատոզոիդները նույն ձևն ունեն. օրինակ, շատ փոքր գլխիկ կամ կարճ պոչ ունեն:  Այդպիսի զոոսպերմիան առաջանում է ներքին պատճառների արդյունքում, ավելի հաճախ՝ գենետիկ խնդիրների: Այս տեսակի մյուս պատճառը  Կրոնի հիվանդության կամ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի բուժման համար օգտագործվող դեղորայքն է:

• Պոլիմորֆ: Ձևափոխված սպերմատոզոիդները ձևով միմյանցից տարբեր են՝ որոշների մոտ բացակայում է պոչը, մյուսների մոտ գլխիկի չափերն են մեծ և այլն: Այս խանգարումները հիմնականում արդյունք են արտաքին պատճառների և կապ չունեն գենետիկայի հետ: Պատճառը հաճախ օքսիդատիվ սթրեսն է՝ ազատ ռադիկալների կործանիչ ազդեցությունը, իսկ դրա պատճառը ծխելն է կամ որևէ այլ հիվանդություն (վարիկոցելե և այլն):

Ինչպե՞ս է տերատոզոոսպերմիան խանգարում հղիանալու գործընթացին

Եթե տերատոզոոսպերմիան սերմնահեղուկի միակ ախտաբանությունն է, ապա տղամարդուն անպտուղ համարել չի կարելի: Այլ բան է, եթե դրանից զատ կան նաև այլ շեղումներ՝ ասթենոզոոսպերմիա, երբ խանգարված է սպերմատոզոիդի շարժունակությունը և այլն: Այս զուգակցումը բարձրացնում է հղիության ընդհատման հավանակություը, եթե, այնուամենայնիվ, հղիությունը զարգացել է:

Տերատոզոոսպերմիայի ամենաանբարենպաստ տարբերակը սպերմատոզոիդի գլխիկի ախտաբանությունն է, երբ կարող է վնասվել գենետիկ նյութը, որն էլ բացասաբար կազդի բեղմնավորման գործընթացի վրա: Այդ պատճառով պետք է փորձել հնարավորին լավացնել սպերմատոզոիդների որակը, եթե դա հնարավոր է:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը