2021 Օգս 06, Ուրբաթ
Միոման կարո՞ղ է անպտղություն առաջացնել:
Միոմաների մեծ մասը խոչընդոտներ չեն առաջացնում բեղմնավորման և հղիության զարգացման համար: Սակայն այն կանայք, որոնք ունեն սուբմիկոզ միոմաներ, դժվարությամբ են հղիանում և նրանց մոտ բարձր են վիժումների, բարդացած հղիությունների վտանգները:
Միոմայի առկայության դեպքում հնարավո՞ր են բարդություններ:
Հղիության վրա միոմայի ազդեցությունը կախված է նրա տեղակայումից: Միոմաները կարող են 1-2 սմ-ից հասնել մինչև արգանդի ամբողջ խոռոչի չափին: Եթե միոմատոզ հանգույցը չափերով մեծ չէ և տեղակայված է ընկերքից հեռու, ապա հղիությունն անցնում է առանց որևէ բարդության: Բայց անգամ փոքր միոման կարող է խանգարել և բարդացնել հղիության ընթացքն ընկերքին կամ արգանդի ելքին մոտ տեղակայման դեպքերում:
Միոման կարող է ազդել երեխայի աճի վրա: Բացի այդ՝ ճնշելով պորտալարին և պտղին, կարող է արյան շրջանառության խանգարման և հիպօքսիայի պատճառ դառնալ:
Միոմատոզ հանգույցի չափերից և տեղակայումից կախված, երեխան կարող է ընդունել ծննդաբերության համար անբարենպաստ դիրք:
Հանդիպում են նաև խոշոր միոմատոզ հանգույցներ, որոնք կարող են դժվարացնել երեխայի ծնունդը: Իսկ եթե միոմատոզ հանգույցները տեղակայված են ընկերքի հետևում, մեծանում է ընկերքի շերտազատման վտանգը:
Ինչպե՞ս է միոմայի առկայությունն ազդում հղիության վրա` հղիության տարբեր ժամկետներում:
Հղիության երկրորդ եռամսյակում հնարավոր է միոմատոզ հանգույցի արագ աճ, երբեմն նաև՝ հանգույցում սնուցման խանգարում:
Երրորդ եռամսյակում մեծ չափերի միոման կարող է փոքրիկին խանգարել ընդունելու ծննդաբերության համար ֆիզիոլոգիական դիրք:
Մեծ չափի միոման երրորդ եռամսյակում կարող է բերել պտղի ներարգանդային աճի դանդաղման:
Կարո՞ղ է միոման հղիության ընդհատման պատճառ դառնալ:
Սուբմուկոզ միոմաները բարդացնում են հղիության ընթացքը (կարող է պտուղը լավ չզարգանալ և այլն), և հնարավոր է նաև երբեմն հղիության ընդհատման պատճառ դառնան:
Ինչպե՞ս է ընթանում ծննդաբերությունը միոմայի առկայության դեպքում:
Արգանդի միոման կարող է, ընդհանուր առմամբ, բարդացնել ծննդաբերության ընթացքը և մեծացնել շտապ կեսարյան հատման հավանականությունը:
Այնուամենայնիվ, միոմաները հիմնականում լուրջ սպառնալիքներ չեն ծննդաբերության բարեհաջող ավարտի համար, և մեծ մասամբ կանայք ծննդաբերում են ինքնուրույն:
Ինչպե՞ս է հսկվում հղին, բուժման և կանխարգելման ինչպիսի՞մոտեցումներ կան:
Հետազոտությունները կատարվում են ըստ անհրաժեշտության: Եթե գանգատներ կան՝ սոնոգրաֆիկ հետազոտությունները պետք է ավելի հաճախ իրականացվեն, իսկ եթե անհրաժեշտություն չկա, ապա հղիության հսկողությունը և հետազոտություններն իրականացվում են` ինչպես սովորական հղիության ժամանակ:
Եթե միոման ախտորոշվել է նախքան հղիությունը և ուշացած ու մեծ չափերի, ապա, հաշվի առնելով հղիի տարիքը, արդեն կրած հղիությունների քանակը, յուրաքանչյուր դեպքի համար կայացվում է անհատական որոշում՝ հղիությունը պահպանե՞լ, թե՞ ոչ:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»