«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Պոլիկլինիկա Ավանդական բժշկության կաբինետ | Մանուալ թերապիա

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան (լատիներեն "manus"՝ ձեռք), որպես բուժման մի տեսակ, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: Այն ժամանակ դա կոչվում էր ռախիոթերապիա:

Մանուալ թերապիան դա ձեռքային բուժական հնարքների համակարգ է, որոնց օգնությամբ կարելի է բավականին արդյունավետ ձերբազատվել գանգուղեղային նյարդերի, գլխուղեղի և ողնուղեղի թաղանթների, գանգի ոսկրերի, ներքին օրգանների, մկանային և կապանային համակարգի, հոդերի, ողնաշարի տարբեր հիվանդություններից և ախտաբանական փոփոխություններից: Մանուալ թերապիան բարելավում է արյան շրջանառությունը մկաններում, ինչի շնորհիվ լավանում է հյուսվածքների սնուցումը, նյութափոխանակությունը, փոխվում է մկանների տոնուսը: Մանուալ թերապիայի բուժընթացը (կուրսը) միջինը կազմում է 15-20 հաճախում: Մանուալ թերապիան կիրառվում է.

Ներքին օրգանների (շնչառական, մարսողական, ներզատական և ԿՆՀ) հիվանդությունների համալիր բուժման ընթացքում

  • Ողնաշարի երկայնքով սաստիկ ցավերի
  • Ողնաշարի սկավառակների ճողվածքի
  • Ողնաշարի օստեոխոնդրոզի
  • Ռադիկուլիտի
  • Կեցվածքի զանազան խանգարումների
  • Գլխացավի, գլխապտույտի
  • Սրտի շրջանում ցավերի դեպքում:

     

     

     

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 04, Երեքշաբթի | Լուրեր

«Ծնողական ժողով» հաղորդում. հարցերին պատասխանում է Արմինե Խանամիրյանը

«Ծնողական ժողով» հաղորդման շրջանակներում Մարգարյան ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանը պատասխանեց հղիության ընթացքի հետ կապված մի շարք հարցերի՝ անդրադառնալով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Նոյ 04, Երեքշաբթի | Պացիենտների համար

Գինեկոլոգիական ստուգումների կարևորությունը. ինչ հաճախականությամբ պետք է անցնել, ինչ հետազոտություններ են կատարվում

Կանանց առողջությունը պահանջում է ոչ միայն հոգատարություն, այլև պարբերական բժշկական հսկողություն։ Գինեկոլոգիական ստուգումները կարևոր են ոչ միայն խնդիրների հայտնաբերման, այլ նաև......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը