«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Սպերմատոզոիդների շարժունակությունը

Սպերմատոզոիդների շարժունակությունը

2021 Սեպ 10, Ուրբաթ

Տղամարդու վերարտադրողական գործունեության ամենակարևոր ցուցանիշը սպերմատոզոիդների շարժունակությունն է, որը որոշվում է սպերմագրամայի օգնությամբ:

Տղամարդու սեռական բջիջները՝ սպերմատոզոիդները, պետք է արագ շարժվեն, որպեսզի կարողանան բեղմնավորել ձվաբջիջը: Եթե սպերմատոզոիդների մեծ մասի շարժունակությունը ցածր է, ապա բեղմնավորման հնարավորությունը ևս խիստ ցածր է:

Սպերմատոզոիդների շարժման համար պատասխանատու են վզիկում տեղակայված միտոխոնդրիաները, որոնք նրանց ապահովում են էներգիայով: Դրանց շնորհիվ սեռական բջջի պոչը տատանումներով շարժվում է դեպի ձվաբջիջ:

Սպերմատոգրամման պարզում է սպերմատոզոիդների վիճակը:

Նրանք բաժանվում են երեք խմբի.

  • պրոգրեսիվ շարժուն. սպերմատոզոիդները շարժվում են ակտիվ՝ գծային կամ մեծ շրջանով, որոնց քանակը սերմնահեղուկում պետք է լինի 32 տոկոսից ոչ պակաս,
  • ոչ պրոգրեսիվ շարժուն. սպերմատոզոիդները լողում են շրջանաձև` ոչ մեծ շառավղով, պոչը դժվար է շարժում գլխիկը, կամ բոլորովին չի շարժում, քանակը պետք է լինի 38-42 տոկոսից ոչ պակաս
  • ոչ շարժուն սպերմատոզոիդներ:

Սպերմատոզոիդների շարժունակության խանգարումն անվանում են ասթենոզոոսպերմիա: Դրա ժամանակ սերմնահեղուկում առկա են 38-42 տոկոսից պակաս պրոգրեսիվ շարժուն և ոչ պրոգրեսիվ շարժուն սպերմատոզոիդներ:

Ասթենոզոոսպերմիան կարող է զուգակցվել սերմնահեղուկի այլ ախտաբանությունների հետ, օրինակ, տերատոզոոսպերմիայի՝ սպերմատոզոիդների ձևի փոփոխության հետ: Գոյություն ունի օլիգոասթենոտերատոզոոսպերմիա (ՕԱՏ) համախտանիշ, որը օլիգոզոոսպերմիայի (սպերմատոզոիդների ցածր խտություն), ասթենոզոոսպերմիայի և տերատոզոսպերմիայի համակցումն է:

Սպերմատոզոիդների շարժունակության իջեցման պատճառները

Ասթենոզոոսպերմիան որոշակի պատճառներ չունի: Կան անբարենպաստ գործոններ, որոնք վատացնում են սերմնահեղուկի որակը: Դրանք են՝ ավելորդ քաշը, ծխելը, թմրանյութերի օգտագործումը և վատ էկոլոգիան:

Ասթենոզոոսպերմիան կարող է լինել միզասեռական հիվանդությունների՝ սերմնածորանների անանցանելիության, վարակների (խլամիդիոզ և այլն) և գենետիկ անոմալիաների ժամանակ:

Իրական պատճառները հայտնաբերելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սերմնահեղուկի որակի վրա ազդում է սնունդը: Սպերմատոգրաման լավ արդյունք է տվել նրանց մոտ, ովքեր սննդակարգում շատ պանիր և կաթ են օգտագործել: Դրական է ազդում նաև անտիօքսիդանտ L-կարնիտինը:

Ինչպե՞ս լավացնել սպերմատոզոիդների շարժունակությունը

Եթե ասթենոզոոսպերմիայի պատճառը հիվանդությունն է՝ նշանակվում է համապատասխան բուժում: Վարիկոցելեի ժամանակ իրականացվում է վիրահատություն, իսկ սեռական ուղիներով փոխանցվող վարակների դեպքում նշանակվում են հակաբիոտիկներ: Բուժումից հետո հարկ է սպերմոգրաման կրկնել:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 15, Ուրբաթ | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 13, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքի խնամքը հղիության և կրծքով կերակրման ընթացքում

Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը