«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Մետրոսալպինգոգրաֆիա

Մետրոսալպինգոգրաֆիա

2021 Սեպ 14, Երեքշաբթի

Որոշ դեպքերում, հատկապես, եթե կնոջ մոտ անամնեզում նշվում են վիրաբուժական միջամտություններ, բժիշկը կարող է արգանդի փողերի հետազոտման համար դիմել ավանդական մեթոդներից` մետրոսալպինգոգրաֆիային (ՄՍԳ):

Մետրոսալպինգոգրաֆիան ռենտգենոլոգիական հետազոտություն է` ռենտգեն կոնտրաստ նյութի կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս բացահայտել արգանդի զարգացման արատները, ներխոռոչային գոյացությունները, էնդոմետրիումի հիվանդությունները և այլն: Այն թույլ է տալիս նաև գնահատել արգանդի և նրա փողերի կառուցվածքը, հայտնաբերել անանցանելիությունը, փոքր կոնքում կպումների առկայությունը և այլ պատճառներ, որոնք կարող են խոչընդոտել բեղմնավորման գործընթացին: Այս մեթոդն ախտորոշիչ բարձր ճշգրտություն ունի:

Ինչպե՞ս է իրականացվում

Հետազոտությունն իրականացվում է ասեպտիկ պայմաններում, ռենտգեն կաբինետում, ռենտգենոսկոպի միջոցով: Կնոջ արգանդի պարանոցով ներդրվում է կաթետր, և արգանդի խոռոչը դանդաղ լցվում է մոտավորապես 3 մլ մարմնի ջերմաստիճանի ռենտգեն կոնտրաստ նյութ: Այդ նյութը տեսանելի է դարձնում օրգանի ներքին կառուցվածքը: Կատարվում են արգանդի խոռոչի գնահատման առաջին լուսանկարները, որից հետո լցվում է լրացուցիչ ռենտգեն կոնտրաստ նյութ` արդեն արգանդի փողերի մեջ, և 20-30 րոպե անց կատարվում են լրացուցիչ լուսանկարներ, որոնք օգնում են պարզել ֆալոպյան փողերի անցանելիությունը:

МСГ հետազոտության ողջ ընթացքում բժիշկ-ռենտգենոլոգը օգտագործում է մոտ 7-10 մլ կոնտրաստ նյութ: 3-7 օր անց կոնտրաստ նյութը հեռանում է օրգանիզմից բնական ճանապարհով:

Մետրոսալպինգոգրաֆիա. Նախապատրաստումը

Դաշտանային ցիկլի ժամանակ, որի ընթացքում կինը պլանավորում է արգանդի փողերի անցանելիության հետազոտությունը, նրան խորհուրդ է տրվում պաշտպանվել հնարավոր հղիությունից:

Հետազոտության նախապատրաստման համար անհրաժեշտ է

Իրականացնել մի քանի անալիզներ.

•    Արյան հետազոտություն ԴԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտ B և С-ի համար: Արյունը վերցվում է երակից օրվա ցանկացած ժամի /արդյունքը վավեր է 3 ամիս/
•    Հեշտոցից քսուք վերցնել միկրոֆլորան պարզելու համար /արդյունքը վավեր է 1 ամիս/

Սովորաբար բժիշկը խորհուրդ է տալիս հետազոտվել դաշտանային ցիկլի 6-10-րդ օրը /դաշտանից հետո/ կամ ցիկլի 16-ից մինչև 20-րդ օրը /օվուլացիայից հետո/:

Մետրոսալպինգոգրաֆիայից առաջ 2-3 օրվա ընթացքում, կնոջը խորհուրդ է տրվում հրաժարվել աղիներում գազեր առաջացնող սննդից /հաց, լոբազգիներ, կաթնամթերք, գազավորված ըմպելիք/:

Անզգայացում չի կիրառվում, քանի որ հետազոտությունը ոչ ինվազիվ է, անցավ, սակայն կնոջ մոտ կարող են առաջանալ աննշան սպազմներ: Այդ պատճառով մեկ ժամ առաջ նա պետք է ցավազրկող ընդունի: Ցավը կարող է նաև առաջանալ հետազոտության վախից: ՄՍԳ հեշտ իրականացնելու համար կարելի է նաև հանգստացնող պատրաստուկ ընդունել:

Հետազոտման հակացուցումներ են՝ կոնտրաստ նյութի նկատմամբ ալերգիան, սուր ցերվիցիտը, արգանդի և նրա փողերի սուր բորբոքային հիվանդությունները:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հուլ 12, Շաբաթ | Լուրեր

Արգանդափողերի կպումներ. լապարոսկոպիան՝ լավագույն լուծում. հարցազրույց Լիլիթ Սարգսյանի հետ

Կնոջ օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հիվանդությունների զարգացման՝ իրենց տարատեսակ հետևանքներով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը