2021 Սեպ 30, Հինգշաբթի
Հղիության ընթացքում համավարակի փուլում կորոնավիրուսային վարակից խուսափելը հղի կնոջ առաջնահերթ խնդիրն է:
Մեր հորդորն է. եթե հղի եք, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեք` COVID-19-ով վարակվելուց պաշտպանելու համար: Պահպանեք բժշկի հետ կապը, ձեռնարկեք հնարավորը, ներառյալ՝ ֆիզիկական հեռավորությունը, դիմակ կրելը, ձեռքերը լվանալը, խուսափեք մեծ հավաքույթներից և փակ տարածքներում շփումներից:
Համավարակի փուլում կիրառելի է հեռավար շփման տարբերակը և բուժհաստատություն այցերի սահմանափակումը: Ներկայում մանկաբարձ-գինեկոլոգները կիրառում են հեռաբժշկությունը, որպեսզի շարունակեն հղիների մոնիտորինգը՝ խուսափելով բժշկի մոտ անձնական այցից:
Պարտադի՞ր է հղիների մոտ կորոնավիրուսի թեստ հանձնելը
Եթե առկա են COVID-19-ի ախտանիշներ կամ կարծում եք, որ շփվել եք վարակված անձի հետ, զանգահարեք Ձեր բժշկին և հետևեք նրա խորհուրդներին, մի զբաղվեք ինքնաբուժմամբ:
Այժմ, երբ COVID-19-ի դեմ պատվաստանյութերն արտոնված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` արտակարգ պայմաններում կիրառման համար, քննարկեք Ձեր բժշկի հետ պատվաստման տարբերակը և դրա առավել նպաստավոր ժամկետները:
Ի վերջո, հղի կանայք պետք է պատվաստվեն գրիպի դեմ: Գրիպով հիվանդ հղի կանայք վտանգված են հիվանդության առավել ծանր ընթացքի ռիսկով, հաջորդիվ` վտանգվում է ապագա երեխայի առողջությունը:
Աշխատեք պատվաստվել` նախքան հիվանդացության սեզոնային վերելքը:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»