2021 Հոկ 06, Չորեքշաբթի
Հղիների մոտ ռինիտը տարածված ախտաբանություն է, որը հանդիպում է ապագա մայրերի 30 տոկոսի մոտ: Այն, սովորաբար, վտանգ չի ներկայացնում պտղի և հղիի համար, սակայն սխալ բուժումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
Հղիների ռինիտն արտահայտվում է հիմնականում երեք ախտանշանով՝ քթի փակվածություն, դժվարացած շնչառություն, քթից` շճային արտադրություն:
Թեև հղիների մոտ ռինիտը վտանգ չի ներկայացնում, սակայն վատացնում է հղիի կյանքի որակը:
Այս ախտաբանությունն արտահայտվում է մինչև 20-րդ շաբաթը` ներառյալ, կամ հղիության 20 շաբաթականից հետո: Առաջին դեպքում այն անցնում է ինքնուրույն՝ 2-3 ամսից, և այլևս չի կրկնվում: Իսկ 20 շաբաթականից հետո սկսվելիս՝ կարող է պահպանվել մինչև ծննդաբերությունը, և անգամ դրանից հետո:
Եթե ախտանշանները տևում են 2 ամսից ավելի և չեն անցնում` ինքնաբուժմամբ (անոթալայնիչ միջոցներն արգելվում են), ուրեմն այն ունի քրոնիկ բնույթ:
Պատճառները
Այս ախտաբանության պատճառականությունը մինչև այժմ վիճելի է: Մեծամասնությունն այն կապում է հորմոնալ տեղաշարժերի հետ՝ էսթրոգենների և արյան մեջ ացետիլխոլինի մակարդակի բարձրացմամբ, որը բերում է քթի լորձաթաղանթի հիպերեմիայի ու այտուցի: Երբեմն հղիի մոտ դիտվում է նաև քթի ձևափոխում և չափերի մեծացում:
Հյուսվածաքիմիական հետազոտությունները ցույց են տվել, որ քթի փակվածությունը կարող է առաջանալ պարասիմպատիկ նյարդային համակարգի ակտիվացման արդյունքում` արտահայտված արյունալեցման պատճառով:
Ախտանշանները
սեղղման զգացողություն` քթի շրջանում և քթի սինուսներում:
Դժվարացած քթային շնչառությունը հղի մոտ առաջացնում է քնի խանգարում և հիպօքսիա, որն զգում է նաև պտուղը:
Տարբերակիչ ախտորոշումը
Հղիների մոտ ռինիտի ախտանշանները նման են այլ հիվանդությունների՝ վիրուսային վարակներ, հայմորիտ և այլն: Տարբերակման համար կարևոր են վարակներին բնորոշ բարձր ջերմությունը և կոկորդի ցավը:
Հայմորիտի ժամանակ քթից արտադրությունը դեղնավուն է կամ կանաչավուն, հայմորյան և ճակատային ծոցերի շրջանները սեղմելիս ցավոտ են, գլուխը խոնարհելիս ցավն ուժեղանում է և, երբեմն կարող է նաև բարձրանալ մարմնի ջերմությունը:
Հղիների ռինիտը պետք է տարբերակել նաև ալերգիկ ռինիտից, որն ուժեղանում է ալերգենի առկայությամբ:
Բուժումը
Խորհուրդներ
Դեղորայքային բուժում
Հղիների մոտ ռինիտի ժամանակ դեղորայքն ընտրվում է զգուշությամբ: Չեն նշանակվում համակարգային կորտիկոստերոիդների հաբեր: Որոշ դեպքերում դրանք նշանակվում են միայն աէրոզոլի տեսքով: Չեն նշանակվում նաև հակահիստամինային հաբեր:
Ֆիզիոթերապիան նույնպես սահմանափակ է, քանի որ դրանց մեծ մասը կարող են ազդել պտղի զարգացման վրա:
Ամեն դեպքում, ռինիտի ժամանակ, հատկապես, եթե կան նաև գլխացավեր, պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»