«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ասթման և հղիությունը

Ասթման և հղիությունը

2021 Նոյ 08, Երկուշաբթի

Ասթման հղիների մոտ հաճախակի հանդիպող հիվանդություններից է: Մի կողմից այն ազդում է հղիության ընթացքի վրա, մյուս կողմից՝ հղիությունը կարող է ազդեցություն ունենալ ասթմայի ախտանշանների վրա:

Պտղի և մոր վրա ասթմայի ազդեցությունը նվազագույն է, եթե այն ճիշտ վերահսկվում է:  Որքան էլ մեծ լինի հղիության ընթացքում դեղերը չշարունակելու ցանկությունը, այնուամենայնիվ, դրանց ընդունումը կենսական կարևորություն ունի:

Հետազոտությունները ցույց են տվել, որ դեղերի դադարեցումն ավելի վտանգավոր է, քանի որ ասթմայի խորացումը կարող է թթվածնային քաղց առաջացնել պտղի մոտ:

Հղիության ժամանակ ասթմայի խորացման պատճառ կարող է լինել նաև հորմոնների բարձր մակարդակը, որոնք օրգանիզմում տարբեր փոփոխություններ են առաջացնում: Դրանց շարքում են նաև շնչառական համակարգի փոփոխությունները. հևոց կամ քթի փակվածություն՝ հատկապես վերջին եռամսյակում:

Հղիությունը տարբեր կերպ է ազդում ասթմայով տառապող կանանց վրա:  Ժամանակակից տվյալները խոսում են այն մասին, որ կանանց երրորդ մասի մոտ ասթմայի ախտանշանների բարելավվում է դիտվում, հաջորդ երրորդի մոտ փոփոխություն չի նկատվում, իսկ մյուս երրորդ մասի մոտ ախտանշանները խորանում են: Ասթմայի ծանր դեպքերում վատացում է լինում, թեթև ձևերի ժամանակ, սովորաբար, դրանք թեթևանում են:

Հղիության ընթացքում կանայք հաճախ անհանգստություն կամ սթրեսային վիճակ են ապրում, որը կարող է բացասաբար ազդել ասթմայի ընթացքի վրա:

Դեղորայքը

Ասթմայի դեմ նշանակված դեղերը հսկողության տակ են պահում հիվանդության ընթացքը, որը նվազեցնում է բարդությունների վտանգը: Այդ դեղերից՝ β-ադրենոռեցեպտորների ագոնիստները (սալբուտամոլ, սալմետերոլ, տերբուտալին և ֆորմոտերոլ) և ինհալացիոն կորտիկոստերոիդները (բեկլոմետազոն, բուդեսոնիդ, ֆլյուտիկազոն և մոմետազոն) անհանգստության որևէ հիմք չեն կարող լինել:

Ավելի քիչ տեղեկատվություն կա նորագույն դեղերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ լեյկոտրեինի ռեցեպտորների անտոգոնիստները (դեռևս քիչ կանայք են կիրառել), որի պատճառով շատ բժիշկներ խորհուրդ չեն տալիս ընդունել հղիության ընթացքում: Ամեն դեպքում, եթե արդեն այդ դեղերն օգտագործում է ասթմայով հիվանդը, դրանք պետք է չհանել հղիության ժամանակ, որովհետև դեռևս բացասական ազդեցության փաստեր չեն դիտվել:

Եթե բուժմանը զուգընթաց շարունակվում են ասթմայի նոպաները, ստերոիդային դեղերը (պրեդնիզոլոն) հաբերի տեսքով միանգամայն անվտանգ են:

Ծննդաբերությունից հետո ևս, դեղերn ընդունելու հետ համատեղ, կարելի է երեխային կերակրել կրծքով` առանց անհանգստանալու, քանի որ դա վտանգ չի ներկայացնում:

Ասթմայով հիվանդները՝ հատկապես հղիության ընթացքում, պետք է բացառեն ծխելը, որը կարող է բարդացնել հիվանդության ընթացքը: Անհրաժեշտ է նաև հետևել ասթմայի ժամանակ խորհուրդ տրվող սննդակարգին, պակասեցնել աղի քանակը` սննդում և օգտագործել հակաօքսիդանտի մեծ պարունակությամբ մթերքներ, ձիթայուղ,  վիտամին Е:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը