2021 Նոյ 19, Ուրբաթ
Ի՞նչ թեստեր են կատարվում հղիության ժամանակ
9-13 շաբաթականում իրականացվում են РАРР-А (պրոտեին-Ա պլազմայում` կապված հղիության հետ, hCG (Human Chorionic Gonadotropin` խորիոնային գոնադոտրոպին), β-hCG (խորիոնային գոնադոտրոպինի բետա ենթամիավոր), AFP (alfa-Fetoprotein` ալֆա ֆետոպրոտեին) հետազոտություններ:
Պե՞տք է, արդյոք, «եռակի թեստը»:
Որոշ կենտրոններում իրականացնում է նաև «եռակի թեստ», որտեղ AFP և hCG հետազոտություններին ավելացվում է չհամակցված էսթրիոլ հորմոնի քանակի որոշումը: Ժամանակակից տվյալների համաձայն, այս ցուցիչը քրոմոսոմային ախտաբանության առկայության ճշտման հարցում շատ քիչ նշանակություն ունի և կախված է կնոջ վիճակի տարբեր գործոններից: Եթե «երկակի թեստով» հայտնաբերված է քրոմոսոմային ախտաբանության վտանգ, ապա պետք է վստահել գինեկոլոգի եզրակացությանը:
«Պտղի սպիտակուցների» համար կատարվող արյան հետազոտության ժամանակ կարևո՞ր է հղիի քաշը:
Բոլոր հղիների քաշը պետք է նշված լինի հետազոտության ուղեգրում: Եթե դա բացակայում է, վտանգը կարելի է հաշվարկել այդ ժամկետի «միջին» ցուցանիշով՝ 60 կգ:
Հղիները տարբեր քաշ են ունենում՝ 45-145 կգ: Այդ պատճառով քաշը ճշտելը կարևոր է, բայց առանձին գրամների վրա ուշադրություն դարձնել չարժե: Միշտ պետք է անհատական մոտեցում ցուցաբերել:
Պտղի սպիտակուցների հետազության համար արյունը պետք է վերցնել անոթի՞ վիճակում:
Ի տարբերություն սննդի նկատմամբ զգայուն հետազոտությունների, պտղից մոր արյան մեջ անցնող սպիտակուցների քանակի որոշումը սննդի ընդունման ժամանակի հետ որևէ կապ չունի: Կարևոր է նաև ուլտրաձայնային հետազոտությամբ հղիության ժամկետի ճշտումը:
Ո՞ր հետազոտություններն են առավել կարևոր՝ РАРР-А և β-hCG, թե՞ AFP և hCG:
Ներկայում առավելությունը տրվում է առաջինին՝ РАРР-А և β-hCG: Ապացուցված է, որ դրանք քրոմոսոմային ախտաբանության, այդ թվում՝ Դաունի համախտանիշի վտանգի գնահատման համար ավելի նշանակետային են: Դրա կարևոր առավելությունն է, որ իրականացվում է հղիության առաջին եռամսյակում (արյունը կարելի է հանձնել արդեն 9 շաբաթականում): Հետազոտության լավագույն ժամկետը 9-12 շաբաթներն են, թեև կարելի է կատարել նաև մինչև 14 շաբաթականը (13 շաբաթ 6 օրականը), սակայն պատասխանի ճշգրտությունն ավելի ցածր կլինի:
Եթե արդեն իրականացվել են առաջին եռամսյակի բոլոր հետազոտությունները, կատարվել է ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ), և քրոմոսոմային ախտաբանության վտանգը շատ ցածր է, ապա APF և hCG հետազոտությունների կարիքը չկա, կամ իրականացվում է միայն որոշ դեպքերում՝ գենետիկի խորհրդով:
Եթե առաջին սքրինինգային թեստը չի կատարվել, ուրեմն անհրաժեշտ է անպայման երկրորդ սքրինինգ թեստն իրականացնելու համար արյան հետազոտություն կատարել 15-18 շաբաթականում:
Միջազգային փորձագետների առաջարկով, պրենատալ ախտորոշման РАРР-А և β-hCG հետազոտությունները 9-12 շաբաթականում խորհուրդ է տրվում բոլոր հղիներին՝ ցանկացած տարիքում:
Արտամարմնային բեղմնավորմամբ (ԱՄԲ) հղիության 12 շաբաթականում ինչպե՞ս իրականացնել կենսաքիմիական թեստը:
Անհրաժեշտ է անպայման կատարել РАРР-А և β-hCG հետազոտություն և ՈՒՁՀ:
Համակարգչային ծրագրով հաշվարկվում է «միացյալ» վտանգը` ըստ սպիտակուցների, ՈՒՁՀ-ի, կնոջ տարիքի, այլ կերպ ասած՝ «ձվաբջջիի տարիքի»:
Բնականաբար, պետք է նշվի նաև ձվաբջջի դոնորի տարիքը: Եթե այն հայտնի չէ, կարելի է հաշվարկը կատարել ամենացածր տարիքային վտանգից ելնելով, քանի որ ԱՄԲ բոլոր դոնորներն ունեն տարիքային սահմանափակում:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»