«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ

Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ

2021 Հոկ 04, Երկուշաբթի

Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:
Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում: Նորածինների մոտ այն հիմնականում տեղակայվում է բերանի խոռոչում, լեզվի վրա սպիտակ, կաթնագույն, մոխրագույն, կամ դեղին փառի տեսքով, ինչպես նաև հետույքի շրջանում` առաջացնելով շփաբորբ:

Որոնք պատճառները և նպաստող գործոնները:
Նորմայում քիչ քանակով «Կանդիդա Ալբիկանս» սնկերը բնակվում են առողջ մաշկի վրա կամ բերանի խոռոչում՝ վերահսկվելով օրգանիզմի իմուն համակարգի կողմից: Այդ սնկի փոխանցումը հնարավոր է նաև մորից` նորածնին: Նորածինների մոտ՝ դեռևս չձևավորված իմուն համակարգի կամ հակաբիոտիկ ընդունելու պատճառով, սնկերը կարող են գերաճ տալ, տարածվել՝ հանգեցնելով բերանի խոռոչի ախտահարման և նորածնի մոտ անհանգստության առաջացման:

Որքա՞ն հաճախ է դիտվում նորածնային շրջանում:
Կաթնախտը դիտվում է 7 երեխայից 1-ի դեպքում և առավել հաճախ հանդիպում է մինչև 10 շաբաթական երեխաների մոտ:

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում նորածինների մոտ:
Ախտանշանները հետևյալներն են՝ սպիտակ, թավշյա նստվածք լեզվի, լնդերի, քիմքի, այտերի վրա: Սովորաբար, այդ նստվածքը (փառը) դժվար է հեռացվում: Հնարավոր է նաև ցավ բերանի խոռոչում` կերակրելիս, որի արդյունքում փոքրիկը կարող է հրաժարվել կերակրումներից:

Ի՞նչ բարդություններով է հղի, եթե ժամանակին չբուժվի:
Բարդություններից է վարակի տարածումը աղեստամոքսային համակարգ, աղիներով` դեպի հետույքի շրջան, որի արդյունքում այդ շրջանում կարող է առաջանալ սնկային ծագման շփաբորբ, որի հետ կապված երեխայի մոտ դիտվում է անհանգստություն: Հաջորդը՝ աղջիկ նորածինների մոտ հեշտոցի վարակումն է: Երկարատև հակաբիոտիկային բուժման դեպքում կարող է դիտվել սնկային վարակի տարածում օրգանիզմում: Կրծքով կերակրման ճամանակ հնարավոր է նաև վարակի փոխանցում երեխայից մորը և արդյունքում ախտահարվեն կրծքի պտուկները:

Ինչպե՞ս բուժել:
Կաթնախտը հաՃախ բուժում չի պահանջում: Անհրաժեշտության դեպքում նշանակվում է հակասնկային թերապիա: Հետույքի շփաբորբի դեպքում ախտահարված տարածքը պետք է պահել չոր և մաքուր:

Ինչպե՞ս կանխարգելել:
Անհրաժեշտ է իրականացնել կաթի շշերի, կթիչի, ծծակների հաճախակի ախտահանում:  Յուրաքանչյուր կերակրումից հետո պետք է համոզվել, որ պտուկները և արեոլան չոր են: Պետք է նաև հաճախակի փոխել կրծքի միջադիրները:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հոկ 03, Ուրբաթ | Լուրեր

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն հայտարարում է գլխավոր բուժքույրի թափուր հաստիքի համար մրցույթ

Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Սեպ 24, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքով կերակրումը ջերմության ժամանակ

Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը