«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության թեստեր

Հղիության թեստեր

2021 Դեկ 24, Ուրբաթ

Գոյություն ունեն հղիության թեստերի երկու տեսակ.

•    մեզի հետազոտություն` տան պայմաններում
•    կլինիկական. արյան լաբորատոր հետազոտություն:

Երկու տարբերակում էլ պարզում են մարդու խորիոնիկ հոնադոտրոպին  հորմոնի (ԽՀՀ) առկայությունը կենսանյութում (մեզ կամ արյուն): ԽՀՀ-ն արտադրվում է բջիջների կողմից, որոնք ի վերջո առաջացնում են ընկերքը /պլացենտա/:

Ինչո՞ւ են թեստերը հղիությունը որոշում հատկապես ԽՀՀ-ի օգնությամբ:

Դա հղիության ամենապարզ և հուսալի ցուցիչն է:  Այն արտադրում են սաղմի և ապագա ընկերքի բջիջները: Հենց որ բեղմնավորված ձվաբջիջը ամրանում է արգանդի լորձաթաղանթին, հորմոնն անցնում է արյան մեջ (երբեմն դա տեղի է ունենում արդեն բեղմնավորումից 6 օր անց): Դրանից հետո ԽՀՀ մակարդակն աճում է շատ արագ. այն կրկնապատկվում է յուրաքանչյուր 48 ժամը մեկ՝ մինչև 14 շաբաթականը: Աստիճանաբար ԽՀՀ-ի ավելցուկն սկսում է արտազատվել մեզով, որտեղ էլ հնարավոր է լինում հայտնաբերել տնային թեստերով:

Ամեն բան շատ պարզ է. առկա է ԽՀՀ` առկա է հղիություն, չի հայտնաբերվում ԽՀՀ, ուրեմն չկա հղիություն:

Ե՞րբ իրականացնել թեստը:

Ձվազատումից հետո ձվաբջջի ճանապարհը ձվարանից մինչև արգանդ անցնում է մոտավորապես մեկ շաբաթում: Այն կարող է բեղմնավորվել ցանկացած ժամանակ՝ կամ ֆալոպյան փողում, կամ մինչև արգանդ հասնելը: Բայց ԽՀՀ սկսում է արտադրվել միայն բեղմնավորված ձվաբջջի արգանդի պատում ամրանալուց հետո:

Դժվար է պարզել, թե երբ է բեղմնավորումը տեղի ունեցել. սպերմատոզոիդները կարող են կնոջ օրգանիզմում ապրել մինչև 5 օր: Այդ պատճառով տնային թեստերի մեծ մասը հարկ է իրականացնել դաշտանի ուշացման երկրորդ կամ երրորդ օրը, կամ ձվազատումից մոտավորապես 15-16 օր անց:

Եթե ցիկլը անկանոն է՝ թեստի լավագույն ժամանակը որոշվում է այլ կերպ.

Եթե դաշտանների միջև ժամանակահատվածը 21 օրից քիչ է կամ 35 օրից ավելի, ինչպես նաև, եթե այդ ժամանակահատվածը փոփոխվում է՝ ցիկլը համարվում է անկանոն: Նման դեպքերում թեստը պետք է իրականացնել վերջին դաշտանից 36 օր հետո, կամ վերջին չպաշտպանված սեռական հարաբերությունից  4 շաբաթ անց:

Եթե թեստը բացասական է, ուրեմն չկա՞ հղիություն:

Դա այդպես չէ. թեստը կարող է լինել կեղծ բացասական: Եթե բացասական արդյունքից մի քանի օր անց դաշտանն այդպես էլ չի լինում, թեստը պետք է կրկնել: Երկրորդ բացասական արդյունքն առավել հուսալի է, բայց անգամ թույլ երկրորդ գծիկը պետք է համարել դրական:

Ինչո՞ւ է խորհուրդ տրվում թեստն իրականացնել առավոտյան:

Հուսալի արդյունք ստանալու հավանականությունը մեծ է, երբ կենսանյութը՝ մեզը, ամենաթանձրն է (ԽՀՀ-ն շատ է), ինչը լինում է առավոտյան: Այդ պատճառով թեստերի մեծամասնությունը պետք է կատարել արթնանալուց անմիջապես հետո, դաշտանի ուշացման երկրորդ օրը:

Կա՞ն թեստերի փոխարինողներ:

Հուսալի թեստը միայն ԽՀՀ որոշելն է արյան մեջ: Ժողվրդական թեստերը (սոդայով, կալիումի պերմանգանատով կամ մեզը եռացնելով) վստահելի չեն:

Որքանո՞վ են տնային թեստերը ճշգրիտ:

Տնային թեստերի ճիշտ օգտագործման դեպքում, դրանց ճշգրտությունը 97-99 տոկոս է:

Կարևոր է թեստի զգայունությունը. որքան փոքր է թեստի տուփի վրա նշված թիվը, այնքան զգայուն է: Օրինակ, եթե զգայունությունը 20 ՄՄ/լ է (մեկ լիտրում միջազգային միավորը), այն ավելի վաղ է որոշում հղիությունը, քան ընդամենը  50 MM/l զգայության թեստը:

Ինչո՞ւ են թեստերը սխալվում:

Տնային թեստերի ճշգրտության վրա կարող են ազդել մի քանի գործոններ.

•    թեստի իրականացման ժամանակը. եթե այն կատարվի ենթադրվող բեղմնավորումից հետո շատ վաղ, արդյունքը կարող է բացասական լինել,
•    հրահանգների խախտումը,
•    ֆիզիոլոգիական յուրահատկությունները. որոշ կանանց մոտ հղիության ժամանակ չի արտադրվում այնքան ԽՀՀ, որը հնարավորություն կտար պարզել հղիության առկայությունը: Այդ դեպքերում պետք է այն որոշել արյան հետազոտությամբ:
Տարբերում են մի քանի թեստեր` ըստ նրանց աշխատանքի տեսակի.
•     Շիթային
Պետք է միզել թեստի ժապավենի վրա և սպասել արդյունքի (որոշակի գույն կամ խորհրդանիշ)
•    Ժապավենի ընկղման թեստ
Մեզը հավաքվում է տարայի մեջ, ապա կամ ժապավենը ընկմվում է նրա մեջ, կամ մի քանի կաթիլ մեզ է լցվում ժապավենի վրա: Հղիության դեպքում, մի քանի րոպեից գույնի փոփոխություն է դիտվում
•    Թվային թեստեր

Այս թեստերը հեշտացնում են թեստի արդյունքի պարզումը. թույլ գծիկների, գունափոխության փոխարեն արդյունքը պարզապես հնարավոր է կարդալ՝ կա՞ հղիություն, թե՞՝ ոչ:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը