«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ

Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ

2021 Դեկ 13, Երկուշաբթի

Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:

Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է պտղի և նրա իմուն համակարգի զարգացմանը, նպաստում է կալցիումի (Ca), ֆոսֆորի (P) յուրացմանը, որոնք անհրաժեշտ են ոսկրերի, ատամների, եղունգների համար, կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակությունը, գլյուլոզայի մակարդակը, նպաստում են որոշ հորմոնների և արյան բաղադրիչների սինթեզին, խթանում են նեյրոնների միջև իմպուլսի փոխանցմանը:

Որո՞նք են վիտամին Դ-ի բնական աղբյուրները:

Վիտամին Դ-ի բնական աղբյուր են մի շարք սննդամթերքներ`ձվի դեղնուցը, ձկնեղենի որոշ յուղոտ տեսակներ, սնկերը, ինչպես նաև վիտամին Դ-ով հարստացված մթերքները:

Բնական աղբյուր են նաև արևի ճառագայթները, սակայն պետք է խուսափել անմիջապես արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց:

Խորհուրդ է տրվում օրգանիզմի անհրաժեշտ չափաբաժինն ապահովելու համար չբավարարվել միայն բնական ճանապարհով պաշար կուտակելով:

Վիտամին Դ-ի դոզայի փոփոխությունը կախված չէ տարվա եղանակից, քանի որ նույնիսկ ամռան ամիսներին արևի միջոցով հնարավոր չէ ապահովել օրվա պահանջը:

Ի՞նչ չափաբաժնով է նշանակվում վիտամին Դ-ն նորածիններին՝ կանխարգելիչ և բուժական նպատակներով:

Վիտամին Դ-ն խորհուրդ է տրվում նորածնի մոտ սկսել կյանքի առաջին շաբաթից ՝ 500 ՄՄ չափաբաժնով: Բուժիչ չափաբաժինն սկսվում է 1000 ՄՄ-ից և նշանակվում է անբավարարության նշանների ի հայտ գալու պարագայում:

Որո՞նք են  վիտամին Դ-ի անբավարարության նշանները:

Վիտամին Դ-ի անբավարարության նշաններն են՝ քնի խանգարումը, գրգռվածությունը, աճի խանգարումները (և´ քաշի, և´ հասակի), առատ քրտնարտադրությունը (հատկապես քնի ընթացքում), գաղթունի փակվելու դանդաղումը:

Ի՞նչ բարդություններ կրող են լինել վիտամին Դ-ի անբավարարության դեպքում:

Երկարատև անբավարարության հետևանքով երեխաների մոտ կարող է  զարգանալ ռախիտ հիվանդությունը, որը բնորոշվում է ոսկրային հյուսվածքների փափկեցումով և դեֆորմացիայով`ոտքերի ծռվածություն, գլխի մեծ չափեր, տափակած ծոծրակ, արտացցված ճակատ և այլն:



+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը