2022 Հուն 10, Երկուշաբթի
Վնասակար սովորություններից՝ հատկապես ծխախոտի և ալկոհոլի օգտագործումից, ամբողջությամբ պետք է հրաժարվեն և՛ ապագա մայրը, և՛ ապագա հայրը: Վատ սովորությունները չծնված երեխայի համար կարող են ամենալուրջ վտանգների պատճառ դառնալ։
Հղիության ընթացքում նույնիսկ փոքր քանակությամբ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի համակարգված օգտագործման պարագայում կարող են ի հայտ գալ խնդիրներ, որոնք կհանգեցնեն զարգացման բազմաթիվ շեղումների, ինչպես նաև, ապագայում կարող են առաջացնել երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացման խանգարումներ:
Հղիության համար ի՞նչ վնասակար նյութեր է պարունակում ծխախոտը:
Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4000 վնասակար նյութեր, այդ թվում՝ նիկոտին և ածխածնի մոնօքսիդ (CO), որոնք խանգարում են օրգանիզմում թթվածնի տեղափոխմանը և կարող են առաջացնել նյարդային համակարգի դիսֆունկցիա։
Նիկոտինը չափազանց թունավոր նյութ է, որը, մտնելով հղի կնոջ արյան մեջ, կարող է թունավորել կամ, նույնիսկ, «խեղդել» դեռևս չծնված երեխային, քանի որ սաղմը` հատկապես առաջին 2-3 ամսում, շատ զգայուն է թթվածնի պակասի նկատմամբ։
Ինչպե՞ս են ծխախոտի տոքսիններն ազդում հղիության ընթացքի և պտղի վրա:
Ծխելը բարձրացնում է ընկերքի շերտազատման վտանգը և նրա ոչ ճիշտ դիրքի դեպքում արգանդային արյունահոսությունների հաճախականությունը:
Ծխախոտի ծխի տոքսինների ազդեցությունը բարձրանում է հղիության ընդհատման վտանգը:
Ծխախոտի ծխում առկա ածխածնի մոնօքսիդը կապում է հեմոգլոբինը (որի օգնությամբ թթվածինը տեղափոխվում և հասնում է հյուսվածքներին): Դրա արդյունքում պակասում է պտղին հասնող թթվածնի քանակը և զարգանում է պտղի քրոնիկ թթվածնային քաղց:
Պասիվ ծխելը նույնպես էական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա։ Ծխի մշտական ազդեցությունը կարող է հանգեցնել պտղի աճի դանդաղման։
Ծխելը ապագա մոր և երեխայի մոտ առաջացնում է վահանագեղձի գործունեության խանգարում:
Ինչպիսի՞ն է նիկոտինի ազդեցությունը պտղի զարգացման վրա:
Նիկոտինը պլացենտայում և արգանդում առաջացնում է արյան շրջանառության խանգարում, որի հետևանքով պտուղը ստանում է ավելի քիչ թթվածին և սննդարար նյութեր: Նիկոտինն առաջացնում է նաև արգանդի ու պլացենտայի զարկերակների սպազմ, ինչը ևս նվազեցնում է շրջանառվող ու պտղին հասնող արյան քանակը, դրանով իսկ խորացնում փոքրիկի թթվածնային անբավարարությունը:
Ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են լինել:
Ներարգանդային զարգացման ընթացքում պտղի թթվածնային քաղցը բարջրացնում է երեխաների կրկնակի անգամ ավելի հաճախ 2500 գրամից պակաս քաշով ծնվելու հավանականությունը:
Բացի այդ, նորածնային մահացության վտանգը բարձրանում է 20-35 տոկոսով, մեծանում է երեխայի մտավոր ունակությունների նվազման վտանգը:
Ծխող կանանց մոտ մեծ է նաև պոլիդակտիլիայով (ձեռքերի և ոտքերի ավելորդ մատերով) երեխաների ծնունդը:
Ծխելն ազդո՞ւմ է կաթնարտադրության և կաթի որակի վրա:
Նիկոտինը դանդաղեցնում է պրոլակտին հորմոնի արտադրությունը, որը դրդում է կրծքի կաթի արտադրումը: Ծխի ազդեցությամբ կրծքի կաթում նվազում է հորմոնների, վիտամինների և հակամարմինների քանակը: Ընդ որում, կրծքի կաթի մեջ նիկոտինի պարունակությունը երեք անգամ գերազանցում է մոր արյան մեջ առկա քանակը:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»