«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ի՞նչ է սպերմատոզոիդի ներցիտոպլազմիկ ներարկումը

Ի՞նչ է սպերմատոզոիդի ներցիտոպլազմիկ ներարկումը

2022 Հուն 21, Ուրբաթ

Սպերմատոզոիդի ներցիտոպլազմիկ ներարկում (ՍՆՑՆ, ICSI - IntraCytoplasmic Sperm Injection, ИКСИ - интрацитоплазматическая инъекция сперматозоида) առաջին անգամ փորձարկվել է 1992 թ., և այդ ժամանակից հաջողությամբ կիրառվում է զույգերի անպտղության ժամանակ որպես օգնող միջոց և արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) լրացում: ՍՆՑՆ ժամանակ սպերմատոզոիդն ասեղի օգնությամ ներդրվում է ձվաբջջի մեջ:

ՍՆՑՆ առավելությունը

  • կարող է կիրառվել առանց հորմոնալ պատրաստուկների,
  • հնարավոր է սպերման օգտագործել անգամ նրա խտության, ակտիվության և ձևաբանության խիստ ցածր ցուցանիշների դեպքում:
  • կարելի է օգտագործել վիրահատության ժամանակ ստացած կենսանյութը. ՍՆՑՆ ընթացքում էմբրիոլոգներն ընտրում են ամենաորակյալ բջիջները,
  • ԱՄԲ մեկ ցիկլի ընթացքում հնարավոր է մեծացնել էմբրիոնների քանակը, բացառել ձվաբջիջների մի քանի սպերմատոզոիդով բեղմնավորման հնարավորությունը,
  • առկա է գենետիկ սքրինինգի թեթևացում (հետազոտվող նյութում ավելի քիչ կան ավելորդ մասնիկներ` տղամարդու սեռական բջիջների տեսքով, որոնք չեն մասնակցել բեղմնավորմանը),
  • բացառվում է կնոջ վարակման հնարավորությունը` զուգակցի սերմնահեղուկով:

Մեթոդի բացասական կողմը՝ սովորական ԱՄԲ համեմատությամբ, նրա ավելի մեծ արժեքն է:

Ցուցումները.

  • սպերմագրամայի վատ ցուցանիշները՝ սպերմատոզոիդների ցածր խտությունը, վատ շարժունականությունը, ոչ հասուն և ոչ լիարժեք լինելը,
  • տղամարդու վիրահատական ճանապարհով ստացված սեռական բջիջների օգտագործման անհրաժեշտությունը,
  • սերմնահեղուկում մեծ քանակի անտիսպերմալ հակամարմինների առկայությունը,
  • ստացված ձվաբջիջների ոչ մեծ քանակը՝ 4 և պակաս,
  • կրիոկոնսերվացիայի ենթարկված ձվաբջիջների կիրառումը,
  • ԱՄԲ դասական ուղեցույցի անհաջող փորձը,
  • լաբորատորիայում հասունացած ձվաբջիջների կիրառումը:

ՍՆՑՆ նախապատրաստումը

  • Արյան հետազոտություն (ընդհանուր, կենսաքիմիական, վարակների, սեռական հորմոնների համար և այլն),
  • գինեկոլոգի խորհրդատվություն, քսուք` ցանքսի համար, օնկոցիտոլոգիա, փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ, արգանդի փողերի անցանելիության ստուգում` կանանց մոտ,
  • ուրոլոգի խորհրդատվություն, սպերմագրամա, անպտղության իմունոլոգիական պատճառների բացահայտում (МАР-test տղամարդկանց մոտ),
  • գենետիկ հետազոտություն, եթե զույգերից թեկուզ մեկի տարիքը բարձր է 35-ից կամ զույգն արդեն ունեցել է ԱՄԲ անհաջող փորձ,
  • թերապևտի, էնդոկրինոլոգի և այլ մասնագետների խորհրդատվություններ` ըստ ցուցումի:

Ստանդարտ ԱՄԲ և ՍՆՑՆ տարբերությունը

ՍՆՑՆ-ն լրացնում է ԱՄԲ-ին. եթե ինչ-որ պատճառով սպերմատոզոիդը չի կարողանում ինքնուրույն թափանցել ձվաբջջի մեջ, այս մեթոդը դա իրականացնում է արհեստական միջամտությամբ:

ՍՆՑՆ անցկացման էտապները.

  • ձվաբջիջների ստացումը և նախապատրաստումը,
  • սպերմատոզոիդների ստացումը և նախապատրաստումը,
  • ամենաակտիվ և առողջ սպերմատոզոիդի ընտրումը, նրա անշարժացումը և տեղադրումը հատուկ ասեղի մեջ,
  • ձվաբջջի ամրացումը հոլդինգի օգնությամբ,
  • սպերմատոզոիդի ներդրումը ձվաբջջի մեջ,
  • բեղմնավորված ձվաբջջի տեղադրումը անհրաժեշտ միջավայրում` մինչև բլաստոցիտային փուլ:

Էմբրիոնի զարգացումից հետո այն տեղափոխվում է կնոջ արգանդի խոռոչ կամ սառեցվում է՝ հետագայում օգտագործելու նպատակով:

ՍՆՑՆ արդյունավետության համար դեր ունեն.

  • զույգի տարիքը (35-ից բարձր տարիքում արդյունավետությունը նվազում է),
  • կնոջ գինեկոլոգիական անամնեզը (հղիությունների քանակը, ծննդաբերությունները, վիժումները, բորբոքային և վարակային հիվանդությունները),
  • կնոջ էնդոկրին համակարգի վիճակը,
  • ուղղակիորեն միզասեռական համակարգի հետ կապված այլ ախտաբանությունները,
  • զուգընկերոջ կամ դոնորի սերմնահեղուկի որակը,
  • վերարտադրողական տեխնոլոգիայի պատճառած խնդիրները,
  • ծնողների քաշը, սնունդը, վնասակար սովորությունները և այլն,
  • էմբրիոլոգի փորձառությունը և ժամանակակից սարքերի առկայությունը:

Վտանգները երկու մասի են բաժանվում` կապված.

  • էմբրիոնի յուրահատկությունների հետ,
  • կնոջ և ձվաբջջի վերցման նախապատրաստման հետ:

Անհաջողության պատճառները

  • Սեռական բջիջների վատ որակը,
  • էմբրիոնի զարգացման վաղ շրջանում կրիտիկական ձախողումը կամ մուտացիան,
  • անհաջող իմպլանտացիան,
  • հղիության դադարը վաղ ժամկետում և այլ գործոններ:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը