2022 Ապր 18, Երկուշաբթի
Հղիության երրորդ եռամսյակը հղի կնոջ համար բավականին բարդ շրջան է: Երեխան չափերով արդեն մեծ է և որովայնի չափն էլ անհարմարությունների պատճառ է դառնում:
Այս շրջանի հակացուցումները ավելին են, քան` երկրորդ եռամսյակում:
Սնունդը
Երրորդ եռամսյակում հղիի մոտ արտահայտվում են որոշ խնդիրներ՝ կապված մարսողական համակարգի հետ. այրոց, փորկապություն, ծանրություն` ստամոքսում: Այդ պատճառով պետք է վերանայել և կարգավորել սնունդը:
Շատ կարևոր է այս շրջանում հետևել մարմնի քաշին. ավելորդ կիլոգրամներն ավելորդ ծանրաբեռնվածություն են օրգանիզմի համար և կարող են բարդացնել հղիության ընթացքը:
Սակայն քաշին հետևել` չի նշանակում քաղցած մնալ: Հղիության ժամանակ արգելվում է հետևել սննդակարգերի:
Երրորդ եռամսյակում պետք է բացառել այն մթերքները, որոնք սննդային առումով օգտակար չեն և միայն նպաստում են քաշի ավելացմանը: Այդպիսի մթերքներ են՝ թխվածքները, տորթերը, բուլկիները, կոնֆետները և այլն: Պետք է օգտագործել կաթնամթերք, ոչ յուղոտ ձուկ և միս, շիլաներ, միրգ և բանջարեղեն: Պետք է սնվել ոչ մեծ քանակներով, բազմազան:
Հակացուցում է հղիության ժամանակ շատ ուտելը:
Ըմպելիքներից հակացուցվում են ալկոհոլը, էներգետիկ ըմպելիքները, քաղցր գազավորված ջուրը՝ պեպսին, ֆանտան, թունդ սուրճը և թեյը:
Առաջնություն պետք է տալ բուսական թեյերին, բնական հյութերին, կոմպոտներին, մաքուր և հանքային ջրերին: Օգտագործած հեղուկների քանակն այս եռամսյակում չի սահմանափակվում: Եթե այտուցներ են առաջանում, դա կապված է ոչ թե օգտագործած հեղուկների քանակի, այլ երիկամների վիճակի հետ:
Այս դեպքում հարկ է դիմել գինեկոլոգի խորհրդատվությանը` խուսափելու հետագա բարդություններից` հեստոզի զարգացումից:
Դեղորայք
Որոշ դեղերի ընդունումն այս եռամսյակում նույնպես հակացուցվում է, բայց թույլատրվող դեղերի քանակն ավելի շատ է, քան նախկին եռամսյակներում: Այդ պատճառով բժիշկները հաճախ հետաձգում են հիվանդությունների բուժումը մինչև երրորդ եռամսյակ, երբ հղին կարող է դեղերն ընդունել առանց վտանգելու փոքրիկի առողջությունը: Սակայն ցանկացած դեղի ընդունում պետք է համաձայնեցված լինի բժշկի հետ:
Ֆիզիկական ակտիվությունը
Երրորդ եռամսյակում ֆիզիկական ակտիվության սահմանափակումները բավականին շատ են:
Հակացուցում են ծանրություն բարձրացնելը, ուժային վարժությունները, սպորտի պոտենցիալ տրավմատիկ ձևերը:
Երեխան աճում է և ավելի մեծ տեղ է զբաղեցնում կնոջ օրգանիզմում, շարժվելը գնալով դժվարանում է, առաջանում է հևոց:
Սակայն այս եռամսյակում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հակացուցված չէ, ընդհակառակը՝ օգտակար են լողը, քայլքը, հղիների մարմնամարզությունը:
Միշտ պետք է հաշվի առնել ինքնազգացողությունը:
Սեքսն այս շրջանում հակացուցված չէ, բայց պետք է զգույշ լինել:
Հղիության ուշ շրջանում սեքսը կարող է ծննդաբերության դրդիչ դառնալ, և երբեմն գինեկոլոգները խորհուրդ են տալիս դիմել այդ մեթոդին, որպեսզի ծննդաբերությունն սկսվի: Այդ պատճառով, եթե կա վաղաժամ ծննդաբերության վտանգ, պետք է խուսափել սեքսից:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»