«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ցելուլիտը հղիության ժամանակ

Ցելուլիտը հղիության ժամանակ

2022 Մայ 09, Երկուշաբթի

Ցելուլիտի աճի առկայությունը հղիության ժամանակ ֆիզիոլոգիական վիճակ է այդ շրջանի համար, քանի որ քաշի ավելացումը նորմալ է հղիության ընթացքում: Ճարպի կուտակումը հատկապես նկատվում է ազդրերի և նստատեղի շրջանում, որտեղ էլ կարող է արտահայտվել ցելուլիտը:

Սակայն կանխարգելիչ միջամտությունները` մասնագետի հսկողությամբ, կարող են նպաստել ցելուլիտի վերացմանը:

Պատճառները


•    Քաշի արագ ավելացում,
•    ֆիզիկական ակտիվության նվազում, երբ թուլանում է մկանային տոնուսը,
•    հորմոնալ ֆոնի փոփոխություն, արյան շրջանառության խանգարում,
•    սննդի փոփոխություն և դրա պահանջի ավելացում,
•    նյութափոխանակության խանգարում, այտուցների առաջացում, որը ևս կարող է մաշկի ձգվածություն առաջացնել,
•    վիտամինների և հանքային նյութերի պակաս:


Ցելուլիտի առկայությունը հեշտ է պարզել՝ երկու մատներով սեղմելով ազդրի մաշկը. եթե այն մնում է հարթ, ապա ամեն ինչ նորմալ է, իսկ եթե մաշկին առաջանում են մանր բլթեր, անհրաժեշտ է ցելուլիտի կանխարգելման համար միջոցներ ձեռնարկել:


Սակայն ցելուլիտի առկայությունը պետք է անհանգստության պատճառ չդառնա: Երբ երեխան լույս աշխարհ գա՝ հորմոնները կկարգավորվեն և ամեն ինչ կվերադառնա նորմայի:


Եվ, այնուամենայնիվ, հղի կնոջ կյանքի որակի փոխվելն արդեն պահանջում է առողջության պահպանման համար որոշ ուշադրություն, դա վերաբերում է նաև ցելուլիտի առաջացմանը:


Ցելուլիտի դեմ կարելի է պայքարել հետևյալ միջոցներով.


•    թեթև ֆիզիկական վարժություններ. քայլք, յոգա, որոնք կօգնեն օրգանիզմին՝ հագենալ թթվածնով,
•    ինքնամերսում. շոյում, մերսում, հարվածում մաշկին 3-5 րոպե. շարժումների ուղղությունը պետք է լինի ներքևից վերև, որի ժամանակ անհրաժեշտ է օգտագործել բնական քսուքներ,
•    ճիշտ սնունդ. հղիներին արգելվում է հետևել սննդակարգերի, բայց պետք է հետևել օգտակար մթերքներով սնվելուն,
•    անհրաժեշտ է հագնել հարմար հագուստ և կոշիկներ:


Կանխարգելումը


Հղիության հենց սկզբից պետք է սկսել ցելուլիտի կանխարգելումը: Ամենակարևորը սնունդն է, որի մեջ անհրաժեշտ է ներառել բուսայուղեր, ձկան յուղ, խաշած միս, ձուկ, շիլաներ, կանաչեղեն, կաղամբ, մրգեր:


Շաբաթական երկու անգամ ծովի աղով լոգանքները մաշկը տոնուսի մեջ կպահեն:  Լողը նույնպես առողջարար ազդեցությունն ունի:


Հակացուցումները


Հղիության ընթացքում ցելուլիտի դեմ օգտագործվող միջոցների որոշ հակացուցումներ կան.


•    ցելուլիտի գործիքային էլեկտրաբուժումը և հիդրոմերսումը,
•    հակացելուլիտային սպիտակեղենը,
•    հակացելուլիտային կոսմետիկ-հարդարանքի միջոցները, որոնք կարող են քիմիական նյութեր պարունակել,
•    տաք փաթաթումները, ուժեղացնելով արյան շրջանառությունը, կարող են բարդությունների պատճառ դառնալ,
•    եթերայուղերն ազդում են պտղի վրա և կարող են բացասական ազդեցություն ունենալ:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը