«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Հղիության մոնիթորինգ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ

Հղիության մոնիթորինգ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ

2022 Մար 14, Երկուշաբթի

Ի՞նչ է հղիության մոնիթորինգը

Հղիության մոնիթորինգը նախածննդյան ժամանակահատվածի հսկողություն է: Նպատակն է՝ պարզել հղիի և դեռ աշխարհ չեկած փոքրիկի առողջական վիճակը, աջակցել հղիության նորմալ ընթացքին, խնդիրների ժամանակին հայտնաբերմանը և հնարավորին` կարգավորմանը:
 

Ի՞նչ է ներառում

Հղիության մոնիթորինգը սքրինինգային և ախտորոշիչ հետազոտությունների համալիր է, որն իրականացվում է հղի կնոջ և պտղի առողջական վիճակի գնահատման, առկա վտանգների բացահայտման նպատակով:

Նախածննդյան սքրինինգային հետազոտություն կարող է անցնել ամեն հղի՝ իր ցանկությամբ: Այս հետազոտությունները կարող են պարզել ռիսկերի առկայությունը՝ պտղի մոտ որոշակի հիվանդությունների զարգացման հավանականությունը, որից հետո բժիշկը արդեն կարող է նշանակել ախտորոշիչ հետազոտություններ՝ ավելի ճշգրիտ արդյունքներ և ուղղորդումներ ստանալու համար: Սակայն դրանք կարող են հղիի համար վտանգավոր լինել, մինչև անգամ վիժում առաջացնել: Այդ պատճառով կարևոր է բժշկի զգուշավոր մոտեցումն այս հարցին:

Ավելի հստակ՝ սքրինինգային ի՞նչ  հետազոտություններ են իրականացվում, և ի՞նչ խնդիրներ են պարզում դրանք

Պրենատալ սքրինինգային հետազոտություններով հնարավոր է պարզել հետևյալ հիվանդությունների ռիսկերը՝ քրոմոսոմային հիվանդություններ (Դաունի, Պատաուի համախտանիշ), բնածին արատներ՝ սրտի, երիկամների, նյարդային խողովակի (սպինա բիֆիդա և այլն): Կատարվում են ՈՒՁՀ (պտղի օձիքային գործակցի չափում) և արյան անալիզ՝ հղիի հորմոնների հետազոտման համար: Հետազոտությունների արդյունքների, հղիի տարիքի և այլ տվյալներով արդեն բժիշկը գնահատում է առկա վտանգները: Հղիության ընթացքում կարող են լրացուցիչ հետազոտություններ նշանակվել: Առաջին եռամսյակի սքրինինգ՝ արյան մեջ պրոտեին Ա-ի, խորիոնալ գոնադոտրոպինի ենթամիավորի որոշում և ՈՒՁՀ-ով պտղի օձիքային գործակցի չափում:  Երկրորդ եռամսյակի սքրինինգ՝ արյան մեջ ալֆա-ֆետոպրոտեինի, խորիոնային գոնադոտրոպինի, ազատ էստրիոլի որոշում: Իհարկե, որոշվում է նաև հղիի արյան խումբը, ռեզուս գործոնը՝ դրական կամ բացասական: Դա անհրաժեշտ է, քանի որ հնարավոր է՝ հետագայում արյան փոխներարկման կարիք լինի: Կատարվում է նաև մեզի հետազոտություն, որով հսկողության տակ է պահվում երիկամների վիճակը, հսկվում է նաև արյան զարկերակային ճնշումը՝ պրեէկլամպսիայի` ժամանակին հայտնաբերման և կանխարգելման նպատակով:

Հնարավոր է նաև՝ նշանակվեն հետազոտություններ տարբեր վարակների վտանգները բացառելու համար:
 

Ո՞ր վարակներն են հատկապես որոշվում

Հղիների մոտ ստուգվում են կարմրախտի, սիֆիլիսի, ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի հարուցիչները: Դրանք վտանգավոր են հղիության ընթացքի համար, իսկ սիֆիլիսը, ՄԻԱՎ-ը, հեպատիտ Բ-ն կարող են փոխանցվել նաև պտղին:
 

Ուրիշ ի՞նչ հետազոտություններ են կատարվում

Սքրինինգային հետազոտությունների փաթեթում ներառվում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, բայց դրանց մի մասը նշանակվում է ըստ անհրաժեշտության:

Իհարկե, կատարվում են նաև հղիի մարմնի քաշի, հասակի չափումներ և հաշվարկվում է մարմնի զանգվածի գործակիցը: Եթե կա ավելորդ քաշ, դա կարող է հղիության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ:

Գերձայնային հետազոտությունը հղիության ընթացքում իրականացվում է մի քանի անգամ, ինչը վերահսկում է պտղի զարգացման ընթացքը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը