«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կորոնավիրուսը և հղիությունը. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ

Կորոնավիրուսը և հղիությունը. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ

2022 Ապր 08, Ուրբաթ

Որքանո՞վ է կորոնավիրուսը վտանգավոր հղիների համար:

Հղիության ընթացքում կորոնավիրուսի ազդեցության վերաբերյալ տվյալները դեռևս քիչ են, բայց պարզ է, որ հղի կանայք ավելի մեծ վտանգի են ենթարկվում այդ վարակի հետևանքով, քանի որ նրանց օրգանիզմում և իմունային համակարգում առկա են հորմոնալ մեծ տեղաշարժեր, որոնք նրանց խոցելի են դարձնում շնչառական վարակների նկատմամբ: Խոցելի է նաև դեռևս նոր զարգացող պտուղը:

Այդ պատճառով անհրաժեշտ է նախազգուշական և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, իսկ որոշ ախտանշանների դեպքում՝ բարձր ջերմություն, հարբուխ, հազ, անհապաղ դիմել բժշկի:

Հղիության ժամանակ կորոնավիրուսն ինչպե՞ս է արտահայտվում:

Եթե կա կորոնավիրուսային վարակի կասկած, հղիները պետք է առաջնահերթ կերպով հետազոտվեն: Նրանց մոտ հիվանդության ծանր ընթացքի և հիվանդանոցում բուժվելու հավանականությունն ավելի մեծ է: Հիվանդության հետևանքով կարող է նաև ծննդաբերությունը վաղաժամ սկսել:

Կարո՞ղ է կորոնավիրուսով հիվանդ մայրը կրծքով կերակրել երեխային:

Կովիդով հիվանդ կանայք կարող են կրծքով կերակրել երեխային, սակայն անհրաժեշտ է որոշ նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ անպայման կրել դիմակ, վնասազերծել ձեռքերը երեխայի հետ շփվելուց առաջ, հնարավորին ախտահանել շրջակա մակերևույթները:

Ե՞րբ է նպատակահարմար պատվաստվելը:

Կարելի է պատվաստվել և՛ հղիություն պլանավորելուց առաջ, և՛ դրանից հետո: Պատվաստումը ցուցված է հղիության ցանկացած փուլում:  Քանի որ կովիդ վարակի ազդեցությունը և հետևանքները հղի կնոջ և պտղի համար շատ ավելի վտանգավոր են, քան ավելի պակաս վտանգավոր պատվաստումը:

Մինչ այժմ կատարված մոր և պտղի հետազոտությունները կողմնակի հատուկ բարդություններ չեն հայտնաբերել:

Ի՞նչ ախտանշաններ կարող են դիտվել պատվաստումից հետո:

Պատվաստվելուց հետո, ինչպես բոլոր պատվաստվածների մոտ, հղիների մոտ ևս կարող են դիտվել ջերմություն, գլխացավ, մկանային և հոդային ցավեր, դող:

Նման դեպքում պետք է ընդունել պարացետամոլ, որն անվտանգ է և ցուցված է հղիության ժամանակ:

Ըստ որոշ տվյալների, մոր պատվաստվելու դեպքում, կովիդի դեմ հակամարմինները կարող են նաև թափանցել պտղի օրգանիզմ և մի քանի ամիս նրան որոշակի պաշտպանություն  ապահովել:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը