2022 Ապր 08, Ուրբաթ
Որքանո՞վ է կորոնավիրուսը վտանգավոր հղիների համար:
Հղիության ընթացքում կորոնավիրուսի ազդեցության վերաբերյալ տվյալները դեռևս քիչ են, բայց պարզ է, որ հղի կանայք ավելի մեծ վտանգի են ենթարկվում այդ վարակի հետևանքով, քանի որ նրանց օրգանիզմում և իմունային համակարգում առկա են հորմոնալ մեծ տեղաշարժեր, որոնք նրանց խոցելի են դարձնում շնչառական վարակների նկատմամբ: Խոցելի է նաև դեռևս նոր զարգացող պտուղը:
Այդ պատճառով անհրաժեշտ է նախազգուշական և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, իսկ որոշ ախտանշանների դեպքում՝ բարձր ջերմություն, հարբուխ, հազ, անհապաղ դիմել բժշկի:
Հղիության ժամանակ կորոնավիրուսն ինչպե՞ս է արտահայտվում:
Եթե կա կորոնավիրուսային վարակի կասկած, հղիները պետք է առաջնահերթ կերպով հետազոտվեն: Նրանց մոտ հիվանդության ծանր ընթացքի և հիվանդանոցում բուժվելու հավանականությունն ավելի մեծ է: Հիվանդության հետևանքով կարող է նաև ծննդաբերությունը վաղաժամ սկսել:
Կարո՞ղ է կորոնավիրուսով հիվանդ մայրը կրծքով կերակրել երեխային:
Կովիդով հիվանդ կանայք կարող են կրծքով կերակրել երեխային, սակայն անհրաժեշտ է որոշ նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ անպայման կրել դիմակ, վնասազերծել ձեռքերը երեխայի հետ շփվելուց առաջ, հնարավորին ախտահանել շրջակա մակերևույթները:
Ե՞րբ է նպատակահարմար պատվաստվելը:
Կարելի է պատվաստվել և՛ հղիություն պլանավորելուց առաջ, և՛ դրանից հետո: Պատվաստումը ցուցված է հղիության ցանկացած փուլում: Քանի որ կովիդ վարակի ազդեցությունը և հետևանքները հղի կնոջ և պտղի համար շատ ավելի վտանգավոր են, քան ավելի պակաս վտանգավոր պատվաստումը:
Մինչ այժմ կատարված մոր և պտղի հետազոտությունները կողմնակի հատուկ բարդություններ չեն հայտնաբերել:
Ի՞նչ ախտանշաններ կարող են դիտվել պատվաստումից հետո:
Պատվաստվելուց հետո, ինչպես բոլոր պատվաստվածների մոտ, հղիների մոտ ևս կարող են դիտվել ջերմություն, գլխացավ, մկանային և հոդային ցավեր, դող:
Նման դեպքում պետք է ընդունել պարացետամոլ, որն անվտանգ է և ցուցված է հղիության ժամանակ:
Ըստ որոշ տվյալների, մոր պատվաստվելու դեպքում, կովիդի դեմ հակամարմինները կարող են նաև թափանցել պտղի օրգանիզմ և մի քանի ամիս նրան որոշակի պաշտպանություն ապահովել:
Մարգարյան ծննդատանը կայացավ բուժքույրերի և մանկաբարձուհիների համար նախատեսված վերապատրաստման սեմինարի երրորդ հանդիպումը, որը նվիրված էր բուժառուի, նրա հարազատների և միջին բուժանձնակազմի միջև արդյունավետ փոխհարաբերությունների կառուցման սկզբունքներին...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»