«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Անքնությունը հղիության ժամանակ. հարցազրույց Գայանե Գոմցյանի հետ

Անքնությունը հղիության ժամանակ. հարցազրույց Գայանե Գոմցյանի հետ

2022 Հուլ 25, Երկուշաբթի

Հղիության ո՞ր ժամկետներին է բնորոշ անքնությունը

Հղիության ժամանակ անքնությունը երբեմն կարող է լինել ապագա մոր օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների հետևանք: Առաջին եռամսյակում քնի խանգարումները հաճախադեպ են, ինչը պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր հաջորդ շաբաթվա ընթացքում հղիների մոտ քնի խանգարման ավելի ու ավելի շատ պատճառներ են հայտնվում:

Երկրորդ եռամսյակում հղի կանանց անքնությունը պայմանավորված է մեծացող որովայնով, որ յուրաքանչյուր շարժման համար ավելի շատ ջանք է անհրաժեշտ: Դժվարանում է  նաև քնելու հարմարավետ դիրք գտնելը:

Որո՞նք են անքնության պատճառները:

Ֆիզիոլոգիական պատճառներն են՝ շնչարգելությունը, ցավը` ոտքերի և գոտկատեղի շրջանում, այրոցը, հաճախակի միզելու ցանկությունը, քանի որ չափերով մեծացած արգանդը ճնշում է միզապարկին:

Հոգեբանական պատճառներն են՝ նյարդային գերլարումը, մղձավանջները, քրոնիկ հոգնածությունը:

Ինչպե՞ս պայքարել անքնության դեմ:

Անհրաժեշտ է հրաժարվել ցերեկը քնելու սովորությունից: Ցանկալի է, որ հարազատներից որևէ մեկին (ամուսին, քույր, մեծ երեխա) հղին պատմի իր գիշերային մղձավանջների (երազներ, մտքեր) մասին: Դա կարող է հանգստացնել նրան:

Պետք է խուսափել գերլարումից, օրվա ընթացքում կուտակված հոգնածությունը կարող է խանգարել գիշերային հանգիստ քնին: Քնելուց առաջ պետք է չօգտագործել դժվարամարս սնունդ, երեկոյան պակասեցնել հեղուկի օգտագործումը: Օգնում է նաև քնելուց առաջ տաք ցնցուղ կամ լոգանք ընդունելը: Պետք է ստեղծել քնելու սովորություն. պառկել միշտ նույն ժամին, ցանկալի է մինչև երեկոյան ժամը 23:00-ը:

Ապագա մայրերի համար նախատեսված պարապմունքների հաճախող հղիներն ավելի քիչ են տառապում անքնությամբ: Այդ պատճառով խորհուրդ է տրվում հաճախել հղիների համար նախատեսված ապագա մայրերի դպրոց, ֆիթնես ծրագրերի, հատուկ մարզումների:

Քնելուց առաջ լավ հանգստացնում է մեկժամյա զբոսանքը: Այլընտրանք է սենյակի օդափոխումը: Ծննդաբերությանը մոտ ժամանակահատվածում խորհուրդ չի տրվում քնել մեջքի վրա, քանի որ այդ դիրքում արգանդը ճնշում է ստորին երակին, որը վատացնում է սրտի, գլխուղեղի արյան շրջանառությունը: Հղի կնոջ մոտ դա կարող է առաջացնել գլխապտույտ, անգամ ուշաթափություն և պտղի հիպօքսիա:

Անքնությունից հղին դառնում է դյուրագրգիռ, ավելանում է սթրեսի գործոնը, ինչն իր հերթին խանգարում նորմալ քնին: Խորհուրդ է տրվում անկողնում շատացնել բարձերը, հարմար դիրք ընդունել:

Քաշի ավելացումը նույնպես կարող է անհանգստություն առաջացնել, ուստի պետք է հետևել հղիի քաշին:

Կարելի՞ է քնաբերներ օգտագործել հղիության ընթացքում:

Նույնիսկ այն դեպքում, երբ հղիության ընթացքում անքնությունն անհանգստություն է պատճառում, չի կարելի քնաբեր հաբեր օգտագործել: Եթե քնի և արթնության ռիթմն այնքան է խանգարվել, որ գիշերային քունը տևում է ընդամենը 4-5 ժամ, և դա շարունակվում է մեկ շաբաթից ավելի, անհապաղ պետք է խորհրդակցել մասնագետի հետ:  Գինեկոլոգը պետք է պարզի ֆիզիոլոգիական պատճառները, թերապևտը՝ առողջական վիճակը, իսկ հոգեբանը կարող է խորհուրդ տալ հոգեբանական վիճակը լավացնող միջոցներ:

Երեխայի ծննդին նախապատրաստվելն աշխատանք է, որը պահանջում է զգալի ջանքեր, և այդ ծախսված ուժերը պետք է վերականգնվեն: Հմուտ մասնագետների կողմից համալիր միջոցառումներ կազմակերպելու դեպքում այդ ամենը հնարավոր է կարգավորել:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը