«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Դիմահարդարման նյութերը և կենցաղային քիմիան հղիության ժամանակ

Դիմահարդարման նյութերը և կենցաղային քիմիան հղիության ժամանակ

2022 Օգս 22, Երկուշաբթի

Դիմահարդարում  
Ցանկալի հղիությունը հաճախ գնումների ցանկություն է առաջացնում հղի կնոջ մոտ՝ և՛ ապագա փոքրիկի, և՛ իր համար: Դրան նպաստում է նաև կազմվածքի փոփոխությունը: Կանայք ակտիվորեն տեղեկատվություն են փնտրում իրենց համար վտանգավոր դիմահարդարման պարագաների և այլ նյութերի վերաբերյալ:

Դիմահարդարման պարագաները՝ եղունգների լաքեր, դեմքի նրբաքսուքներ, մազերի ներկեր, որոնք պարունակում են ֆորմալդեհիդ, տոլուոլներ, ֆտալատներ և այլն, կարող են իրական վտանգ ներկայացնել հղիների համար, եթե շատ են քանակով և եթե սենյակը օդափոխված չէ:

Ընդհանրապես, նրբաքսոքները մաշկից շատ խորը չեն ներծծվում, չեն անցնում արյան մեջ, այնուհետև ընկերքից` պտղին: Մաշկի ստրիաների կանխման համար կարելի է օգտագործել խոնավեցնող քսուքներ:

Դիմահարդարման նյութերից, այնուամենայնիվ, հարկ է զգուշանալ, եթե դրանք թթուներ են և առավել ուշադրություն դարձնել արևից պաշտպանվելուն, որովհետև և՛ թթուները, և՛ արևի ճառագայթները կարող են նպաստել մաշկի պիգմենտացիային:

Արգելվում է հղիության ժամանակ ռետինոլ պարունակող դեղորայք ընդունել, պետք է զգուշանալ նաև դրա պարունակությամբ նրբաքսուքներից: Սակայն, եթե մինչև հղիության մասին իմանալն արդեն օգտվել եք նման քսուքներից, անհանգստանալու կարիք չկա, նրա վտանգավորության հավանականությունը մեծ չէ:

Կենցաղային քիմիա
Հղիության ժամանակ առաջարկվող տան մաքրության համար հատուկ նյութերը մարքեթինգային հնարք են: Սովորական հեղուկները, փոշիները կարելի է շարունակել օգտագործել` անվտանգության կանոնները պահպանելով: Դրա համար անհրաժեշտ է հաճախ օդափոխել սենյակները, պաշտպանիչ ձեռնոցներ հագնել: Այլ բան է՝ մասնագիտության բերումով, մշտապես քիմիկատների հետ շփումը, և այդ մասին պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Եթե տանն առկա են տնային կենդանիներ, պետք է տեղեկանալ որոշ վտանգների մասին: Կատուներ պահելիս իրական վտանգ է ներկայացնում նրանց արտաթորանքը, որից հնարավոր է վարակվել տոքսոպլազմոզով: Տոքսոպլազմոզը խիստ վտանգավոր վարակ է հղիության ժամանակ:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հոկ 03, Ուրբաթ | Լուրեր

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն հայտարարում է գլխավոր բուժքույրի թափուր հաստիքի համար մրցույթ

Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Սեպ 24, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքով կերակրումը ջերմության ժամանակ

Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը