2022 Սեպ 04, Կիրակի
Խմորիչային վարակները, ինչպես հեշտոցի այլ վարակներ, հղիության ընթացքում հաճախակի են հանդիպում: Հղի կինը շատ զգայուն է վարակների նկատմամբ: Հորմոնալ փոփոխությունները, իմունիտետի ընդհանուր անկումը վարակի զարգացման հիմնական պատճառ են:
Հեշտոցային վարակներ
Շատ հղիների մոտ դիտվում է կաթնախտ /молочница/, որի հարուցիչները Candida միկրոսկոպիկ սնկերն են: Այս խնդիրը հիմնականում առաջանում է երկրորդ և երրորդ եռամսյակում:
Հիմնական ախտանշաններն են.
• Քոր արտաքին սեռական օրգանների շրջանում
• Սպիտակավուն արտադրություն սեռական ուղիներից
• Միզարձակության ժամանակ ցավ կամ տհաճ զգացողություն
• Այրոց և ցավ սեռական ակտի ժամանակ
Անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի և ժամանակին ստանալ անհրաժեշտ բուժումը:
Բակտերիալ վագինոզ
Այս վարակը այժմ հեշտ բուժելի է: Հիմնական ախտանշաններն են.
• Քոր, ցավ, այրոց սեռական օրգանների շրջանում
• Առատ արտադրություն
• Տհաճ հոտ
Եթե բակտերիալ վագինոզը ժամանակին չի բուժվում, այն կարող է վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ:
Բ խմբի ստրեպտոկոկ
Այս բակտերիաները հաճախ հանդիպում են ուղիղ աղում և հեշտոցում: Նրանք կարող են որևէ ախտանշան չառաջացնել, սակայն վտանգը նրանում է, որ մայրը դրանք կարող է փոխանցել երեխային, իսկ դա հղի է խնդրահարույց հետևանքներով՝ կարող է անգամ վտանգել փոքրիկի կյանքը:
Արգանդի վարակներ
Այս վարակներն անմիջական ազդեցություն կարող են ունենալ ընկերքի վրա: Հնարավոր է՝ վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնան, կամ ազդեն պտղի զարգացման վրա:
Անհրաժեշտ է կանխել վարակի անցումը հեշտոցից արգանդ: Այդ նպատակով պարտադիր պետք է իրականացնել անհրաժեշտ բուժում:
Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի հոսպիտալիզացիա: Բայց հաճախ բուժումն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում. նշանակվում են հակաբորբոքիչներ, միկրոֆլորան վերականգնող դեղեր և այլն:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»