«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիների սննդային քմահաճությունները

Հղիների սննդային քմահաճությունները

2022 Սեպ 13, Երեքշաբթի

Հղի կնոջ մոտ հաճախ տարօրինակ սննդային ցանկություն է արտահայտվում որևէ մթերքի՝ թթու վարունգի, անգամ ոչ ուտելի ինչ-որ նյութի՝ կիրի, կավիճի նկատմամբ: Դա սովորաբար բացատրվում է կնոջ օրգանիզմում որոշակի նյութերի պակասով:

Այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները պարզել են, որ սննդային քմահաճությունը դիտվում է ոչ բոլոր մշակույթներում: Տարբեր տարածաշրջանների հղիների սննդային ցանկությունները տարբերվում են միմյանցից: Օրինակ, Ճապոնիայում դա կարող է հաճախ լինել բրինձը:

Բայց չի հաստատվել այն փաստը, որ հղիի օրգանիզմում պակասել են այդ մթերքում պարունակվող նյութերը: Դա նշանակում է, որ այդ ցանկությունների հիմքում ընկած չէ բիոքիմիական պահանջը, կամ ոչ միշտ է ընկած:

Չնայած հղիությունն այնպիսի ծանր, երկարատև, հանելուկային շրջան է, որ եթե կինն ինչ-որ մթերքի չափազանց մեծ պահանջ է զգում, նրան պետք չէ արգելել ուտել  այն: Մանավանդ, որ դրանք հիմնականում բնավ էլ վնասակար չեն օրգանիզմի համար, հաճախ նույնիսկ բավականին օգտակար են:

Բայց նաև հնարավոր է, որ կինն այդ ժամանակ պարզապես իրեն ազատություն է տալիս՝ ուտելու այն, ինչից մինչ այդ խուսափել է. օրինակ՝ շոկոլադ, խմորեղեն: Եվ եթե դա կարող է նպաստել ավելորդ քաշի առաջացմանը, ինչը ցանկալի չէ հղիության ընթացքում, նման դեպքերում սահմանափակումներն, իհարկե, ավելորդ չեն լինի:

Երբեմն հղին, ստանալով իր ցանկացածը, դա ընկալում է իր ընտանիքի, ամուսնու կողմից հոգատարության նշան, որը խիստ անհրաժեշտ է նրան  ֆիզիոլոգիական և հոգեբանական տվյալ դժվարին վիճակում:

Բայց, այնուամենայնիվ, մնում է անհասկանալի այնպիսի նյութերի անզուսպ պահանջը, ինչպիսիք են կավիճը, հողը և այլն: Հավանաբար այս ասպարեզում նոր հետազոտությունների անհրաժեշտություն դեռևս առկա է:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հուլ 01, Չորեքշաբթի | Լուրեր

Աշխատանք «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատարանի բուժքույրերի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուլ 03, Ուրբաթ | Պացիենտների համար

«Հիմա արդեն պետք է ուտես երկուսի փոխարեն»

Հղիության ընթացքում սա այն արտահայտություններից է, որը գրեթե յուրաքանչյուր ապագա մայրիկ լսում է առնվազն մեկ անգամ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը