2022 Սեպ 13, Երեքշաբթի
Ինչպիսի՞ն են պոլիպների բուժական մոտեցումները։
Եթե պոլիպը չափերով շատ փոքր է, այն բուժում չի պահանջում, սակայն անհրաժեշտ է գտնվել գինեկոլոգի կանոնավոր հսկողության ներքո:
Երբ պոլիպն սկսում է մեծանալ, ի հայտ են գալիս բնորոշ ախտանշանները՝ արյունային արտադրություն դաշտանային ցիկլից առաջ և հետո, քսվող բնույթի արյունային արտադրություն սեռական հարաբերությունից հետո, անպտղություն, պարտադիր կերպով պետք է անցնել պահանջվող հետազոտությունները, ինչի հիման վրա էլ գինեկոլոգը որոշում է բուժման մոտեցումները:
Դա կարող է լինել օրգանիզմի հորմոնալ ֆոնի վրա ազդող դեղամիջոցների նշանակում կամ վիրահատական միջամտություն:
Ինչպե՞ս է իրականացվում պոլիպների հեռացումը։
Նախ հիստերոսկոպի օգնությամբ ճշտվում է պոլիպի ախտորոշումը: Պոլիպների
հեռացումն իրականացվում է ներերակային կամ լոկոռեգիոնալ անզգայացման պայմաններում՝ հիստերոռեզեկտոսկոպի միջոցով:
Ի՞նչ է հիստերոսկոպիան։
Հիստերոսկոպիան մեթոդ է, որի դեպքում կատարվում է արգանդի պարանոցի և արգանդի խոռոչի դիտարկում հատուկ սարքի միջոցով (օպտիկայի օգնությամբ):
Տարբերում ենք ախտորոշիչ և վիրաբուժական հիստերոսկոպիա:
Ինչպե՞ս է իրականացվում ախտորոշիչ հիստերոսկոպիան և ի՞նչ պաթոլոգիաների հայտնաբերման է նպաստում։
Ախտորոշիչ հիստերոսկոպիան կարող է կատարվել առանց ցավազրկման: Օգնում է հայտնաբերելու հետևյալ պաթոլոգիաները՝ արգանդի պարանոցի
պոլիպ, էնդոմետրիումի պոլիպ, արգանդի սուբմուկոզ միոմա, կպումներ արգանդի խոռոչում, արգանդի խոռոչի բնածին արատներ:
Ախտաբանության առկայության դեպքում արդեն կարող է իրականցվել վիրաբուժական հիստերոսկոպիա:
Վիրահատության նախապատրաստական շրջանը
Միջամտությունն սկսելուց առաջ բուժառուն հանձնում է արյան և մեզի ընդհանուր քննության, հեշտոցի քսուքի, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետազոտություններ:
Ինչպե՞ս է կատարվում հիստերոսկոպիան։
Արգանդի պարանոցի համապատասխան լայնացումից հետո հիստերոսկոպը մտցվում է արգանդի պարանոց, որից հետո՝ արգանդի խոռոչ: Արգանդի խոռոչը լայնացվում է հեղուկի միջոցով:
Ախտաբանության առկայության դեպքում կատարվում է դրանց հեռացում:
Որքա՞ն է տևում վիրահատությունը։
Վիրահատությունը տևում է հինգից քսան րոպե: Հիվանդը դուրս է գրվում վիրահատության նույն օրը:
Հիստերոսկոպիայի առավելությունները
Այն քիչ տրավմատիկ է (առանց սպիների), վերականգնողական շրջանը շատ կարճ է, ստացիոնարում մնալ գրեթե չի պահանջվում, մեկ վիրահատության ժամանակ հնարավոր է հեռացնել արգանդի պարանոցի պոլիպը, արգանդի խոռոչի սուբմուկոզ միոմաները և պոլիպները:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»