2022 Նոյ 07, Երկուշաբթի
Էկտոպիկ՝ արտարգանդային հղիությունը վիճակ է, երբ ձվաբջիջը բեղմնավորվում է ոչ թե արգանդի խոռոչում, այլ նրա փողերի ներսում:
Կախված բեղմնավորված ձվաբջջի ամրացման տեղակայումից` տարբերում ենք արտարգանդային հղիության հետևյալ ձևերը.
Ինչպես նշվեց, էկտոպիկ հղիության գլխավոր պատճառը ձվաբջջի բեղմնավորումն է արգանդի փողում, որի հետևանքով այն փակվում է:
Արտարգանդային հղիության հավանականությունն ավելի է մեծանում, եթե կինը դրանից առաջ արհեստական վիժում է կատարել, կամ առկա են սեռական օրգանների թերզարգացում, փոքր կոնքի օրգաններում բորբոքային խնդիրներ, ուռուցք:
Արտարգանդային հղիության 5-7-րդ շաբաթներում արգանդի փողը պատռվում է: Սկսվում է արյունահոսություն որովայնի խոռոչում, որը վտանգ է ներկայացնում կնոջ առողջության և կյանքի համար:
Ախտանշանները
Վաղ շրջանում հղիությունը ոչնչով չի տարբերվում նորմալ ընթացող հղիությունից: Լինում է դաշտանի բացակայություն, սրտխառնոց, հատկապես առավոտյան, կրծքագեղձերի մեծացում և ցավ, բազալ ջերմության աննշան բարձրացում, հաճախամիզություն:
Հիմնական բնորոշ ախտանշաններն ի հայտ են գալիս 4-րդ շաբաթից.
Նման ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Ախտորոշումը
Ախտորոշման համար իրականացվում են տրանսվագինալ ՈՒՁՀ, ХГЧ որոշման համար արյան հետազոտություն:
Բուժումը
Արտարգանդային հղիության սկզբնական շրջանում՝ մինչև քսան օրը, հնարավոր է խնդիրը լուծել արհեստական փողային վիժումով /աբորտ/:
Ներքին արյունահոսության դեպքում կատարվում է վիրահատություն և հեռացվում է արգանդի վնասված փողը: Այդ դեպքում բնականաբար նվազում է կնոջ վերարտադրողականության հնարավորությունը:
Մյուս բոլոր դեպքերում իրականացվում է լապարասկոպիա:
Միայն երեք տոկոս դեպքերում է էքստիրպացիայի /արգանդի հեռացում/ անհրաժեշտություն լինում:
Գոյություն ունեն նաև բուժման քիմիոթերապևտիկ մեթոդներ, երբ նշանակվում են պտղի աճը արգելակող պատրաստուկներ:
Կանխարգելումը
Անհրաժեշտ է ժամանակին բուժել փոքր կոնքի օրգանների բորբոքային խնդիրները, ոչ ցանկալի հղիությունների դեպքում օգտագործել հակաբեղմնավորիչներ:
Իսկ հղիություն պլանավորելիս և՛ կինը, և՛ տղամարդը պետք է անցնեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»