«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Կանանց անմիզապահություն. բուժումը

Կանանց անմիզապահություն. բուժումը

2022 Դեկ 13, Երեքշաբթի

Կանանց անմիզապահությունը ախտանշան է, որը հաճախ հանդիպում է քառասունից բարձր տարիքի կանանց մոտ: Այն արտահայտվում է մեզի ոչ կամային հոսքով հանգստի կամ ֆիզիկական աշխատանքի ժամանակ:

Տարբերում են.

  • Իմպերատիվ, երբ առկա է միզապարկի ներվավորման խնդիր կամ բորբոքում:
  • Սթրեսային
  • Խառը
  • Էնուրեզ /անմիզապահություն քնի ընթացքում/

Պատճառները

  • Տարիքը – տարիների ընթացքում շեքի մկանները թուլանում են
  • Քրոնիկ հիվանդություններ /շաքարային դիաբետ, սրտային անբավարարություն/
  • Ավելորդ քաշ, ճարպակալում
  • Ցիստիտ
  • Միզաքարային հիվանդություն, պիելոնեֆրիտ
  • Վագինիտ
  • Միզապարկի, ուրեթրայի կամ մոտակա հյուսվածքների նորագոյացություններ
  • Մշտական հազ /քրոնիկ բրոնխիտ, տուբերկուլոզ, ծխել և այլն/
  • Միզասեռական օրգանների վարակիչ հիվանդություններ
  • Հետդաշտանադադար
  • Հղիություն, ծննդաբերություններ
  • Փոքր կոնքի օրգանների վիրահատություններ
  • Շեքի օրգանների մկանների թուլություն և ներքին օրգանների արտանկում՝ պրոլապս
  • Սթրես, ընկճախտ (դեպրեսիա), նևրոզներ

Բարդությունները
Ժամանակի ընթացքում ախտանշաններն ավելի արտահայտիչ են դառնում: Ծանր դեպքում դիտվում է անկառավարելի վիճակ: Դա ազդում է կնոջ կյանքի որակի վրա:

Կանխարգելումը
Կանխարգելմամբ պետք է ամեն կին զբաղվի վերարտադրողական շրջանում և մինչև դաշտանադադարը: Անհրաժեշտ է մարմնամարզություն, ընդհանուր կոփող միջոցառումներ, ակտիվ կյանք, վազք, կոնքի օրգանների մկանների ամրացում /Կեգելի վարժություններ/:

Ախտորոշման համար անհրաժեշտ է.

  • Արյան ընդհանուր հետազոտություն
  • Մեզի ընդհանուր հետազոտություն
  • Ուրոֆլոումետրիա
  • Միզապարկի ՈՒՁՀ
  • Փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ
  • Ցիստոսկոպիա

Բուժումը
Ծանր դեպքերում կարող է իրականացվել վիրահատական բուժում: Դեղորայքային բուժման ժամանակ նշանակվում են հորմոնալ, սիմպտոմատիկ միջոցներ, հակադեպրեսանտներ:

Երբեմն կարիք է լինում հոգեթերապևտի խորհրդատվության:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը