2022 Դեկ 28, Չորեքշաբթի
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է կոնքազդրային հոդի դիսպլազիայի սքրինինգ հետազոտություն:
Կոնքազդրային հոդի սքրինինգի արդյունքում հայտնաբերվում է կոնքազդրային հոդի զարգացման այնպիսի անկանոնություն, որը դիտվում է երեխաների կյանքի առաջին ամիսներին, և համապատասխան միջոցներ կիրառելիս, որպես կանոն, չի վերածվում ազդրի հոդախախտի։ Եթե նախկինում այն կոչվում էր բնածին հոդախախտ, ապա հիմա ամբողջ աշխարհում ընդունված է այն անվանել զարգացող հոդախախտ: Կան երեխաներ, ովքեր ծնվում են առանց հոդախախտի, բայց թույլ զարգացած կոնքազդրային հոդով, և եթե երեխային ճիշտ չխնամեն, այդ ոչ ճիշտ զարգացած հոդը կարող է վերածվել հոդախախտի:
Ե՞րբ և ինչպե՞ս է այն իրականացվում
Կոնքազդրային հոդի սքրինինգը կոնքազդրային հոդի սոնոգրաֆիան է, որի արդյունքում հայտնաբերվում են նորածինների մոտ կոնքազդրային հոդի հետ կապված խնդիրները:
Ցանկալի է այն իրականացնել մինչև 3 ամսական հասակը:
Ի՞նչ նպատակ է հետապնդում
Կոնքազդրային հոդի դիսպլազիան բավականին հաճախ է հանդիպում՝ 1000 երեխայից 6 կամ 7 երեխայի մոտ: Հետազոտության նպատակն է հայտնաբերել այդ երեխաներին, ուղեգրել նեղ մասնագետի մոտ հետագա դինամիկ հսկողության և բուժման նպատակով:
Որո՞նք են կոնքազդրային հոդի դիսպլազիայի ռիսկի գործոնները
Հոդախախտի առաջացման հստակ պատճառը բժշկագիտության համար մինչ օրս մնում է անհայտ: Այն դրսևորվում է կոնքազդրային հոդերի անհամաչափությամբ: Ձախ հոդի հոդախախտը հանդիպում է մի քանի անգամ ավելի հաճախ (60 %), քան աջակողմյան կամ երկկողմանի հոդախախտը (յուրաքանչյուրը՝ 20 %):
Կան կոնքազդրային հոդի դիսպլազիայի զարգացման տարբեր ռիսկի գործոններ, որոնք կարևոր է իմանալ`
Եթե կասկածներ կան, կամ երեխան ռիսկի խմբում է, պետք է դիմել մասնագետի՝ մանկական օրթոպեդի, խորհրդատվության նպատակով:
Ի՞նչ պետք է իմանան ծնողները
Վաղ շրջանում հոդախախտի վերացումն ավելի հեշտ է և մատչելի: Հոդախախտերից խուսափելու, դրանց առկայության դեպքում վաղ հայտնաբերման և լիարժեք բուժման համար անհրաժեշտ է զերծ մնալ երեխաներին բարուրելուց: Իսկ ոչ ճիշտ, անհամաչափ քայլվածքի դեպքում ծնողները պետք է դիմեն մանկական օրթոպեդի:
Որքանո՞վ է հնարավոր շտկել առկա խնդիրը
Եթե ծնողները հետևողական են և կատարում են բժշկի բոլոր խորհուրդները, ապա խնդիրը լիարժեք լուծվող է:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»